Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարևո՞ր է արդյոք, թե ինչին եք հավատում անձամբ դուք

Կարևո՞ր է արդյոք, թե ինչին եք հավատում անձամբ դուք

Ձեր կարծիքով՝ կյանքն ունի՞ նպատակ։ Էվոլյուցիոնիստ Ուիլյամ Փրովինը ասում է. «Այն, ինչ իմացել ենք էվոլյուցիոն պրոցեսների մասին, մեծ նշանակություն է ունեցել մեզ համար. այն ազդել է կյանքի իմաստի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների վրա»։ Ի՞նչ եզրահանգման է նա եկել։ «Ես ոչ մի էական իմաստ չեմ տեսնում ո՛չ մարդկանց կյանքի և ո՛չ էլ տիեզերքի գոյության մեջ»32։

Եթե կյանքն իմաստ չունի, ապա մեր կյանքի նպատակն է որոշ բարի գործեր անել և մեր գեները փոխանցել հաջորդ սերունդներին։ Այնուհետև մենք կմահանանք ու վերջ։ Եվ մեր ուղեղը, որն ունակ է մտածելու, տրամաբանելու և խորհրդածելու կյանքի իմաստի շուրջ, ևս մի պատահականություն կլինի։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Էվոլյուցիային հավատացող շատ մարդիկ պնդում են, որ Աստված չկա, կամ որ նա չի կարող միջամտել մարդկանց գործերին։ Եթե այդպես է, ապա մեր հույսը պետք է դնենք կա՛մ քաղաքական գործիչների, կա՛մ գիտնականների, կա՛մ էլ կրոնական առաջնորդների վրա։ Եվ եթե հաշվի առնենք, թե ինչ պատմական փաստեր կան այս մարդկանց վերաբերյալ, կարող ենք վստահ լինել, որ հասարակության մեջ միշտ էլ կլինի քաոս, պատերազմ ու հանցագործություն։ Ի վերջո, եթե էվոլյուցիան ճիշտ է, ուրեմն հիմնավոր պատճառներ ունենք ապրելու հետևյալ կարգախոսով. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթացիներ 15։32

Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է. «Կյանքի աղբյուրը [Աստծու] մոտ է» (Սաղմոս 36։9)։ Այս խոսքերը կարող են մեծ նշանակություն ունենալ մեզ համար և փոխել կյանքի իմաստի վերաբերյալ մեր տեսակետը։ Ի՞նչ եզրահանգման ենք գալիս։

Եթե Աստվածաշնչի խոսքերը ճշմարիտ են, ուրեմն կյանքն ունի իմաստ. մեր սիրառատ Ստեղծիչը մի մեծ նպատակ ունի, որն առնչվում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են ապրել իր կամքի համաձայն (Ժողովող 12։13)։ Այդ նպատակն է՝ կյանք այնպիսի աշխարհում, ուր չկա քաոս, պատերազմ, հանցագործություն և նույնիսկ մահ (Սաղմոս 37։10, 11; Եսայիա 25։6–8

Իզուր չէ, որ աշխարհի տարբեր վայրերում ապրող միլիոնավոր մարդիկ հավատում են, որ Աստծուն ճանաչելը և նրան հնազանդվելը իրենց կյանքին իսկական իմաստ է հաղորդում, մի բան, որն այլ կերպ հնարավոր չէ գտնել (Հովհաննես 17։3)։ Նրանց հավատը հիմնված չէ փուչ երազանքների վրա։ Փաստերն ակնհայտ են՝ կյանքը ստեղծագործության արդյունք է։