ՄԱՍ 2

Ո՞վ է ճշմարիտ Աստվածը

Ո՞վ է ճշմարիտ Աստվածը

Կա միայն մեկ ճշմարիտ Աստված։ Նրա անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Նա ոգեղեն անձնավորություն է, և մենք չենք կարող տեսնել նրան։ Նա սիրում է մեզ և ուզում է, որ մենք էլ իրեն սիրենք։ Ուզում է նաև, որ սիրենք մարդկանց (Մատթեոս 22։35–40)։ Նա Գերիշխանն է, ամեն ինչի Արարիչը։

Սկզբում Աստված ստեղծեց մի զորեղ ոգեղեն էակ, որը հետագայում ճանաչվեց Հիսուս Քրիստոս անունով։ Եհովան ստեղծեց նաև հրեշտակներին։

Եհովան է ստեղծել ամեն ինչ երկնքում...և երկրի վրա։ Հայտնություն 4։11

Եհովան ստեղծել է աստղերը, երկիրը և այն ամենը, ինչ կա երկրի վրա (Ծննդոց 1։1

Նա հողի փոշուց ստեղծեց Ադամին՝ առաջին մարդուն (Ծննդոց 2։7