Գրեթե բոլոր մահացածները հարություն կառնեն երկրի վրա ապրելու համար։ Գործեր 24։15
Պատկերացրու այն ապագա օրհնությունները, որ կվայելես, եթե լսես Եհովայի ձայնին։ Դու կունենաս կատարյալ առողջություն։ Ոչ ոք չի հիվանդանա կամ թույլ չի զգա։ Չեն լինի վատ մարդիկ, և դու կարող ես վստահել բոլորին։
Չեն լինի արցունքներ, ցավ ու վիշտ։ Ոչ ոք չի ծերանա ու չի մահանա։
Դու շրջապատված կլինես քո ընկերներով և ընտանիքիդ անդամներով։ Դրախտային կյանքը անչափ հաճելի կլինի։
Ոչ մի բան չի վախեցնի մարդկանց։ Նրանք իսկապես ուրախ ու երջանիկ կլինեն։
Հիսուսը իր ծառայության ընթացքում ամենից շատ խոսում էր Աստծու Թագավորության մասին։ Դարերի ընթացքում նրա հետևորդները աղոթել են, որ այդ Թագավորությունը գա։
Աստվածաշունչն արդեն օգնել է ողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդկանց գտնելու ամենակարևոր հարցերի պատասխանները։ Կցանկանա՞ք դուք էլ իմանալ այդ հարցերի պատասխանները։