Աստված է մեզ ստեղծել, ու նա մտածում է մեր մասին։ Ինչպես սիրող և իմաստուն հայրն է խրատներ տալիս իր որդուն, այնպես էլ Աստված է սովորեցնում մարդկանց, թե որն է կյանքի լավագույն ուղին։
Աստված անգին ճշմարտություններ է հայտնում մեզ, որոնք մեր սիրտը լցնում են հույսով և ուրախությամբ։
Եթե լսես Աստծուն, նա կառաջնորդի և կպաշտպանի քեզ, նաև կօգնի հաղթահարելու խնդիրներդ։
Դեռ ավելին, դու կապրես հավիտյան։
«Ինձ մոտ եկեք,— ասում է մեզ Աստված։— Լսեք, ու ձեր հոգին ողջ կմնա»։ Եսայիա 55։3
Աստծուն կարելի է տարբեր կերպերով կոչել՝ Ամենակարող, Արարիչ, Տեր։ Այս տեսանյութը ընդգծում է, որ Աստծու անունը Աստվածաշնչում հանդիպում է ավելի քան 7000 անգամ։