Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս ավելի ինքնավստահ դառնամ

Ինչպե՞ս ավելի ինքնավստահ դառնամ

ԳԼՈՒԽ 12

Ինչպե՞ս ավելի ինքնավստահ դառնամ

Այո Ոչ

Երբ նայում ես հայելու մեջ, դու քեզ դո՞ւր ես գալիս։ □ □

Կարծո՞ւմ ես, որ գովասանքի արժանի ունակություններ ունես։ □ □

Կարողանո՞ւմ ես դիմադրել հասակակիցներիդ ճնշմանը։ □ □

Ընդունո՞ւմ ես տեղին քննադատությունը։ □ □

Հե՞շտ ես տանում, երբ ուրիշները քո հասցեին անարդարացի ակնարկներ են անում։ □ □

Քեզ սիրվա՞ծ ես զգում։ □ □

Հոգ տանո՞ւմ ես քո առողջության մասին։ □ □

Ուրախանո՞ւմ ես, երբ ուրիշները հաջողությունների են հասնում։ □ □

Քեզ հաջողակ մարդ համարո՞ւմ ես։ □ □

Եթե մի քանի հարցի պատասխանեցիր՝ ոչ, ուրեմն ինքնավստահության պակասը կուրացրել է քեզ, և դու չես տեսնում քո ուժեղ կողմերը։ Այս գլուխը կօգնի բացահայտելու դրանք։

ՇԱՏ երիտասարդներ, իրենց համեմատելով հասակակիցների հետ, արտաքինի պատճառով անվստահության զգացումով են համակվում կամ չեն վստահում իրենց ուժերին։ Դու է՞լ ես այդպիսին։ Եթե այո, իմացիր, որ միակը չես։

«Թերություններիս պատճառով ինձ անարժեք եմ զգում։ Ես իմ ամենախիստ քննադատն եմ» (Լետիսյա)։

«Նույնիսկ եթե գեղեցիկ ես, միշտ կա մեկը, ով քեզնից գեղեցիկ է» (Հեյլի)։

«Ուրիշների ներկայությամբ ես միշտ ինձ կաշկանդված եմ զգում։ Վախենում եմ, որ նրանք կմտածեն, թե ոչ մի բանի պիտանի չեմ» (Ռեյչլ)։

Եթե դու էլ նման զգացումներ ունես, մի՛ վհատվիր։ Դու կարող ես դուրս գալ այդ հոգեվիճակից։ Այս գլխում կքննարկվեն երեք խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ինքնավստահ լինելու և դրական տեսակետ ունենալու քո հանդեպ։

Եղիր անձնազոհ

Գլխավոր համար։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

Ինչ է դա նշանակում։ Երբ օգնում ես ուրիշներին, օգնում ես ինքդ քեզ։ Ինչպե՞ս։ «Առատաձեռն հոգին կպարարտանա,— ասում է աստվածաշնչյան առակը,— առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի» (Առակներ 11։25)։ Փաստն այն է, որ երբ օգնում ես ուրիշներին, ինքնահարգանքդ մեծանում է *։

«Ես մտածում եմ, թե ինչ կարող եմ անել մարդկանց համար, և փորձում եմ ժողովից որևէ մեկին օգնել։ Ուրիշների հանդեպ ուշադիր լինելով և սեր դրսևորելով՝ ինձ ավելի լավ եմ զգում» (Բրիանա)։

«Ծառայությունը ուրախություն է պատճառում, քանի որ այն մղում է քեզ մտածելու ոչ թե քո, այլ ուրիշների մասին» (Ջեյվն)։

Զգուշացում։ Օգնության ձեռք մի՛ մեկնիր ուրիշներին՝ փոխարենը որևէ բան ստանալու ակնկալիքով (Մատթեոս 6։2–4)։ Սխալ մղումներով օգնելը քեզ օգուտ չի բերի։ Մարդիկ սովորաբար նկատում են, որ ճիշտ մղումներ չունես (1 Թեսաղոնիկեցիներ 2։5, 6

Քո քայլերը։ Հիշիր, թե վերջին անգամ ում ես օգնել։ Ո՞վ էր այդ անձնավորությունը, և ի՞նչ էիր արել նրա համար։

․․․․․

Ի՞նչ ես զգացել հետո։

․․․․․

Մտածիր, թե էլ ում կարող ես օգնել, և ստորև գրիր, թե ինչպես կարող ես դա անել։

․․․․․

Ընկերներ ձեռք բեր

Գլխավոր համար։ «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

Ինչ է դա նշանակում։ Լավ ընկերը կարող է մեծապես աջակցել քեզ նեղությունների ժամանակ (1 Սամուել 18։1; 19։2Միայն այն միտքը, որ ինչ-որ մեկը մտածում է քո մասին, կարող է ուժ տալ քեզ (1 Կորնթացիներ 16։17, 18)։ Ուստի մտերմացիր նրանց հետ, ովքեր լավ ազդեցություն կթողնեն քեզ վրա։

«Իսկական ընկերը չի թողնի, որ տխրես» (Դոնել)։

«Երբեմն ամենակարևոր բանն այն է, որ գիտես՝ ինչ-որ մեկի համար թանկ ես։ Դրա շնորհիվ քեզ արժեքավոր ես զգում» (Ռիտա)։

Զգուշացում։ Շատ կարևոր է, որ ընկերներիդ շրջապատում լինես այնպիսին, ինչպիսին կաս, ոչ թե նրանց դուր գալու համար ուրիշ մարդ ձևանաս (Առակներ 13։20; 18։24; 1 Կորնթացիներ 15։33)։ Եթե ուրիշներին տպավորելու համար անխոհեմ արարքներ ես անում, ապա կկորցնես ինքնահարգանքդ ու կսպառվես (Հռոմեացիներ 6։21

Քո քայլերը։ Ստորև նշիր այն ընկերոջդ անունը, որը կարող է օգնել քեզ ինքնավստահ զգալու։

․․․․․

Փորձիր ժամանակ անցկացնել նրա հետ։ Ի դեպ, պարտադիր չէ, որ նա քո տարիքին լինի։

Սխալվելու դեպքում մի՛ հանձնվիր

Գլխավոր համար։ «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23

Ինչ է դա նշանակում։ Դու անկատար ես, և դա փաստ է։ Ուրեմն երբեմն սխալ բաներ կասես կամ կանես (Հռոմեացիներ 7։21–23; Հակոբոս 3։2)։ Թեև չես կարող սխալներ թույլ տալուց խուսափել, կարող ես վերահսկել այն, թե ինչպես ես արձագանքում դրանց։ Աստվածաշունչն ասում է. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա» (Առակներ 24։16

«Երբեմն մեզ անվստահ ենք զգում, քանի որ համեմատում ենք մեր թերությունները ուրիշների ուժեղ կողմերի հետ» (Քեվին)։

«Ամեն մեկն էլ ունի լավ և վատ հատկություններ։ Մենք պետք է հպարտանանք լավ հատկություններով և աշխատենք շտկել վատերը» (Լորեն)։

Զգուշացում։ Անկատարությունը մի՛ օգտագործիր սխալներդ արդարացնելու համար (Գաղատացիներ 5։13)։ Եթե միտումնավոր կերպով սխալներ ես գործում, ապա կկորցնես շատ կարևոր մի բան՝ Եհովա Աստծու հավանությունը (Եբրայեցիներ 10։26, 27

Քո քայլերը։ Ստորև գրիր այն հատկությունը, որն ուզում ես բարելավել։

․․․․․

Նշիր այսօրվա ամսաթիվը այդ հատկության կողքին։ Փնտրտուքներ արա, թե ինչպես կարող ես հասնել այդ նպատակիդ, և մեկ ամիս հետո տես, թե ինչ արդյունքների ես հասել։

Քո իրական արժանիքները

Աստվածաշունչն ասում է. «Աստված մեր սրտերից ավելի մեծ է» (1 Հովհաննես 3։20)։ Սա նշանակում է, որ նա քո մեջ արժեքավոր բաներ է տեսնում, ինչը դու հնարավոր է՝ չես նկատում։ Իսկ արդյոք թերություններիդ պատճառով Աստված քեզ անարժե՞ք է համարում։ Պատկերացրու՝ 100 դոլարանոց թղթադրամ ունես, որը մի փոքր պատռված է։ Կգցե՞ս։ Իհա՛րկե ոչ։ Չէ՞ որ այն չի կորցնում իր արժեքը։

Այո՛, քո արժեքը նույնպես չի նվազում Աստծու աչքին։ Նա գնահատում է քո ջանքերը, որ թափում ես՝ հաճեցնելու նրան, եթե անգամ քեզ համար դա աննշան բան է։ Իրավամբ, Աստվածաշունչը վստահեցնում է. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ» (Եբրայեցիներ 6։10

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Երբեմն քեզ համակո՞ւմ է տխրության զգացումը։ Եթե այո, ապա ի՞նչ կարող ես անել։

[ծանոթագրություն]

^ պարբ. 21 Եթե Եհովայի վկա ես, մտածիր, թե ինչ մեծ ուրախություն կարող ես ստանալ Թագավորության բարի լուրը քարոզելուց (Եսայիա 52։7

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի «համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ ասա՝ «ես միշտ ձախողվում եմ» կամ «ես ոչ մի բան ճիշտ չեմ անում»։ Այսպիսի արտահայտությունները միայն կվհատեցնեն քեզ։ Փոխարենը՝ ընդունիր, որ թերություններ ունես, բայցև տես քո ուժեղ կողմերը։

ԳԻՏԵԻ՞Ր

Այն, թե քո մասին ինչ կարծիք ունես, կարող է անդրադառնալ քո մասին ուրիշների ունեցած կարծիքի, անգամ նրանց վերաբերմունքի վրա։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Երբ հասակակիցներիս պատճառով վհատվեմ, ես ․․․․․

Երբ կենտրոնանամ միայն թերություններիս վրա, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ են հատկապես երիտասարդները իրենց անվստահ զգում։

● Ինչո՞ւ է կարևոր ինքնահարգանք ունենալ։

[մեջբերում 88-րդ էջի վրա]

«Անհատը կարող է գեղեցիկ լինել, բայց իր մասին վատ կարծիք ունենալ։ Կամ կարող է այդքան էլ գրավիչ չլինել, բայց մտածել, որ ամենագեղեցիկը ինքն է։ Խնդիրը մտածելակերպի մեջ է» (Ալիսա)։

[նկար 90-րդ էջի վրա]

Պատռված թղթադրամը չի կորցնում իր արժեքը։ Նմանապես, մեր անկատարությունը չի գցում մեր արժեքը Աստծու աչքում