Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս համարձակորեն խոսեմ հավատիս մասին դպրոցում

Ինչպե՞ս համարձակորեն խոսեմ հավատիս մասին դպրոցում

ԳԼՈՒԽ 17

Ինչպե՞ս համարձակորեն խոսեմ հավատիս մասին դպրոցում

«Հավատիս մասին խոսելու լավ առիթներ եմ ունեցել։ Սակայն բաց եմ թողել այդ հնարավորությունները» (Քաղեբ)։

«Մի օր ուսուցչուհին հարցրեց դասարանին, թե որն է մեր տեսակետը էվոլյուցիայի վերաբերյալ։ Դա լավ հնարավորություն էր, որ խոսեի հավատիս մասին։ Բայց ես քարացա ու ոչինչ չասացի։ Հետո շատ ափսոսացի» (Ժասմին)։

ԵԹԵ քեզ հետ էլ է նման բան պատահել, ապա լավ կհասկանաս Քաղեբին ու Ժասմինին։ Հավանաբար նրանց պես՝ դու էլ ես սիրում ճշմարտությունը և ուզում ես պատմել ուրիշներին այդ մասին, բայց վախենում ես խոսելուց։ Սակայն մի՛ վհատվիր, դու կարող ես ավելի համարձակ լինել։ Ինչպե՞ս։ Հետևյալ վեց քայլերը կօգնեն քեզ։

1. Մտածիր, թե ինչն է քեզ վախեցնում։ Երբ պատկերացնում ես քեզ հավատիդ մասին խոսելիս, թերևս անմիջապես մի ահավոր տեսարան է աչքիդ առաջ գալիս։ Բայց եթե փորձես թղթի վրա գրել, թե ինչն է քեզ վախեցնում, դա կարող է օգնել, որ շատ չվախենաս։

Ավարտիր այս նախադասությունը։

Եթե դպրոցում խոսեմ հավատիս մասին, վախենում եմ, որ ․․․․․

Հնարավոր է՝ քեզ մխիթարի այն, որ նման զգացումներ ունենում են նաև քո տարիքի շատ քրիստոնյաներ։ Օրինակ՝ 14-ամյա Քրիստոֆերը ասում է. «Ես վախենում եմ, որ երեխաները ինձ կծաղրեն ու կասեն, որ տարօրինակ եմ»։ Իսկ Քաղեբը, որի խոսքերը մեջբերված են հոդվածի սկզբում, նշում է. «Վախենում էի, որ ինչ-որ մեկը հարց կտա, ու ես չեմ կարողանա պատասխանել»։

2. Ընդունիր, որ դժվարություններ կլինեն։ Իսկ վախենալու պատճառներ կա՞ն։ Երբեմն կարող են լինել։ 20-ամյա Աշլին պատմում է. «Ոմանք ձևացնում էին, թե հետաքրքրված են իմ հավատալիքներով, բայց հետո ծաղրում էին ինձ՝ կրկնելով խոսքերս ուրիշների մոտ»։ Իսկ 17-ամյա Նիկոլը ասում է. «Մի տղա համեմատեց սուրբգրային մի համար իմ և իր Աստվածաշնչով ու երբ տեսավ, որ տարբեր բառերով է շարադրված միտքը, ասաց, որ իմ Աստվածաշունչը փոխված է։ Ես շփոթվեցի ու չիմացա՝ ինչ ասել» *։

Հնարավոր է՝ քեզ վախեցնի այն միտքը, որ կարող ես այդպիսի իրավիճակներում հայտնվել։ Բայց խուսափելու փոխարեն՝ ընդունիր, որ նման իրավիճակներ կարող են լինել քրիստոնյայի կյանքում (2 Տիմոթեոս 3։12)։ 13-ամյա Մեթյուն ասում է. «Հիսուսն ասաց, որ իր հետևորդները հալածվելու են, դրա համար չենք կարող ակնկալել, որ բոլորը պետք է սիրեն մեզ ու ընդունեն մեր հավատալիքները» (Հովհաննես 15։20

3. Մտածիր օգուտների մասին։ Դժվարությունը կարո՞ղ է օգուտ բերել։ 21-ամյա Ամբերը ասում է. «Մի կողմից՝ դժվար է, երբ հավատիդ մասին խոսում ես մեկի հետ, ով չի հարգում Աստվածաշունչը։ Մյուս կողմից, սակայն, դա լավ առիթ է, որ ստուգես, թե որքան մեծ է հավատդ» (Հռոմեացիներ 12։2

Նայիր, թե ինչ իրավիճակ ես նկարագրել քայլ 1-ի տակ։ Մտածիր, թե առնվազն ինչ երկու օգուտ կտա քեզ այդ իրավիճակը։ Գրի առ դրանք։

1 ․․․․․

2 ․․․․․

Հուշում. հավատի մասին խոսելը ինչպե՞ս կնվազեցնի հասակակիցներիս ճնշումը։ Ինչպե՞ս դա կանդրադառնա քո ինքնավստահության վրա, Եհովայի հանդեպ ունեցած զգացմունքներիդ վրա, քո հանդեպ ունեցած նրա զգացմունքների վրա (Առակներ 23։15

4. Պատրաստ եղիր։ «Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի»,— ասվում է Առակներ 15։28-ում։ Ոչ միայն մտածիր, թե ինչ ես ասելու, այլև փորձիր կանխատեսել, թե ինչ հարցեր կարող են տալ քեզ։ Հետո փնտրտուքներ արա, որ կարողանաս լավ պատասխաններ տալ։ Այդպես քեզ ավելի հանգիստ կզգաս (տե՛ս « Ինչպես կպատասխանես» աղյուսակը, էջ 127)։

5. Սկսիր խոսել։ Իսկ եթե արդեն պատրաստ ես հավատիդ մասին խոսելու, ինչպե՞ս կարող ես սկսել զրույցը։ Տարբեր ձևեր կան։ Ինչ-որ առումով զրույց սկսելը նման է լողալուն։ Ոմանք քայլելով են մտնում ջուրը, իսկ մյուսներն էլ միանգամից ցատկում են ջրի մեջ։ Նմանապես, դու կարող ես սկսել քո խոսքը ոչ կրոնական թեմայով, ապա տեսնելով, թե ինչպիսին է «ջուրը»՝ անցնել հոգևոր թեմաներին։ Սակայն եթե շատ ես անհանգստանում և վախենում ես, որ լավ չի ստացվի, այդ դեպքում լավագույն տարբերակը անմիջապես «ջրի մեջ ցատկելն է» (Ղուկաս 12։11, 12)։ Էնդրյուն, որը 17 տարեկան է, ասում է. «Ես շատ էի անհանգստանում, երբ մտածում էի հավատիս վերաբերյալ խոսելու մասին, սակայն հենց զրույցը սկսվում էր, տեսնում էի, որ խոսելն իմ պատկերացրածից ավելի հեշտ է» *։

6. Խորագետ եղիր։ «Խորագետը ինչ-որ բան անելուց առաջ միշտ մտածում է» (Առակներ 13։16; Today’s English Version)։ Ինչ խոսք, դու չէիր ցատկի այնտեղ, որտեղ ջուրը խորը չէ։ Ուրեմն պետք է զգույշ լինես, որ անտեղի «չցատկես» անիմաստ բանավեճերի մեջ։ Հիշի՛ր, կա խոսելու ժամանակ և կա լռելու ժամանակ (Ժողովող 3։1, 7)։ Երբեմն նույնիսկ Հիսուսը չէր պատասխանում իրեն ուղղված հարցերին (Մատթեոս 26։62, 63

Եթե որոշում ես պատասխանել, ուրեմն եղիր շրջահայաց և կարճ պատասխան տուր։ Օրինակ՝ եթե դասընկերդ քեզ ծաղրելով հարցնում է՝ ինչո՞ւ չես ծխում, դու կարող ես պարզապես ասել. «Որովհետև դա վնաս է առողջությանը»։ Նրա արձագանքը կօգնի քեզ հասկանալու, թե արդյոք արժե հավատիդ մասին խոսել նրա հետ։

Վերոհիշյալ վեց քայլերը կօգնեն քեզ «պատրաստ լինել պատասխան տալու ամեն մարդու» (1 Պետրոս 3։15)։ Իհարկե, պատրաստ լինել չի նշանակում չանհանգստանալ։ 18-ամյա Ալանան ասում է. «Երբ, թեկուզ վախենալով, խոսում ես հավատիդ մասին, զգում ես, որ կարևոր մի բան ես արել։ Դու հաղթահարել ես քո վախը և խոսել ես, թեև վստահ չես եղել, որ ամեն բան կստացվի։ Իսկ երբ դրական արձագանք է լինում, քեզ լավ ես զգում։ Դու ուրախանում ես, որ քաջություն ունեցար քարոզելու»։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Դպրոցում սթրե՞ս ես տանում։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել դժվարությունները։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 10 Աստվածաշնչի շատ թարգմանություններում մտքերը տարբեր բառերով են շարադրված։ Սակայն կան թարգմանություններ, որոնք ավելի մոտ են Աստվածաշնչի բնագրին։

^ պարբ. 18 Տե՛ս  «Ինչպես սկսել զրույցը» շրջանակը, որը գտնվում է նախորդ էջում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, ով ձեզանից բացատրություն կպահանջի ձեր մեջ եղած հույսի համար։ Սակայն դա արեք մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3։15

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ ասա դասընկերներիդ, թե ինչին պետք է կամ չպետք է հավատան, այլ վստահությամբ ասա, թե դու ինչին ես հավատում և ինչու ես կարծում, որ քո հետևությունները ողջամիտ են։

ԳԻՏԵԻ՞Ր

Դասընկերներիցդ ոմանք գուցե հիանում են, որ հավատարմորեն հետևում ես Աստվածաշնչի բարոյական չափանիշներին, սակայն հնարավոր է՝ ամաչում են հավատալիքներիդ մասին քեզ հարցեր տալուց։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Այն դասընկերս, որի հետ կարող եմ խոսել իմ հավատալիք- ների մասին [գրի առ առնվազն մեկ հոգու անուն], ․․․․․

Իմ կարծիքով՝ նրան ամենաշատը դուր կգա հետևյալ թեման՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Քո կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ դասընկերներդ ծաղրում են քեզ քո կրոնական համոզմունքների համար։

● Եթե որոշես խոսել հավատալիքներիդ մասին, ինչո՞ւ է կարևոր վստահությամբ խոսել։

[մեջբերում 126-րդ էջի վրա]

«Երբ փոքր էի, չէի ուզում տարբերվել մյուս երեխաներից։ Սակայն հետո սկսեցի ավելի գնահատել իմ հավատը, որն օգնում է իմաստալից կյանքով ապրելու։ Ինձ ավելի վստահ էի զգում։ Ես հպարտանում եմ իմ կրոնով» (Ջեյսոն)։

[շրջանակ 124-րդ էջի վրա]

 ինչպես սկսել զրույցը

«Ինչպե՞ս ես անցկացնելու ամառը»։ [Նրա պատասխանից հետո նշիր քո ծրագրերի մասին։ Օրինակ՝ ասա, որ ուզում ես գնալ համաժողով կամ ընդլայնել ծառայությունդ։]

● Նշիր մի դեպք, որ լսել ես լրատվական միջոցներով, հետո հարցրու. «Լսե՞լ ես այդ մասին։ Ի՞նչ ես մտածում դրա վերաբերյալ»։

«Ի՞նչ ես կարծում, աշխարհի ֆինանսական վիճակը [կամ մեկ ուրիշ խնդիր] կկարգավորվի՞։ [Թույլ տուր պատասխանել։] Ինչո՞ւ ես այդպես ասում»։

«Քեզ հետաքրքրո՞ւմ է կրոնը»։

«Քո կարծիքով՝ ի՞նչ կլինի քեզ հետ հինգ տարի հետո»։ [Նրա պատասխանից հետո պատմիր քո հոգևոր նպատակների մասին։]

[աղյուսակ 127-րդ էջի վրա]

 (Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

վարժություն

ինչպես կպատասխանես

Պատճենիր

Առաջարկ։ Քննարկիր այս աղյուսակը ծնողներիդ և ընկերներիդ հետ։ Լրացրու այն։ Մտածիր, թե էլ ինչ հարցեր քեզ կարող են տալ դասընկերներդ, և որոշիր, թե ինչպես կպատասխանես, որ անհարմար դրության մեջ չընկնես։

չեզոքություն

հարց

Ինչո՞ւ պատիվ չես տալիս դրոշին։ Մի՞թե չես սիրում քո հայրենիքը։

պատասխան

Ես հարգում եմ այն երկիրը, որտեղ ապրում եմ, բայց չեմ պաշտում այն։

հաջորդ հարցը

Ուրեմն դու չե՞ս կռվի քո երկրի համար։

պատասխան

Ո՛չ։ Ուրիշ երկրներում ապրող միլիոնավոր Եհովայի վկաներն էլ չեն կռվի այս երկրի դեմ։

արյուն

հարց

Ինչո՞ւ դուք արյուն չեք փոխներարկում։

պատասխան

Մենք ընդունում ենք բուժման ապահով ձևեր, որոնց ժամանակ ՁԻԱՀ-ով և հեպատիտով վարակվելու վտանգ չկա։ Աստվածաշունչը ասում է, որ պետք է հեռու մնանք արյունից, այդ պատճառով էլ թեև ընդունում եմ բուժման այլ ձևեր, բայց արյան փոխներարկում չեմ ընդունում։

հաջորդ հարցը

Իսկ եթե այդ պատճառով մահանա՞ս։ Մի՞թե Աստված չի ների քեզ, եթե արյուն ներարկես։

պատասխան

․․․․․

ընտրություններ

հարց

Այսինչը կամ այնինչը, որը ձեր կրոնից է, այս բանն է արել։ Իսկ ինչո՞ւ դու չես անում։

պատասխան

Մեզ սովորեցնում են, թե ինչ է Աստված պահանջում, և ոչ թե ստիպում են որևէ բան անել։ Մենք ինքներս ենք որոշում՝ ինչ անել և ինչ չանել։

հաջորդ հարցը

IՄի՞թե դա չի նշանակում, որ ձեր կրոնում տարբեր մարդկանց համար տարբեր չափանիշներ կան։

պատասխան

․․․․․

արարչագործություն

հարց

Ինչո՞ւ չես հավատում էվոլյուցիային։

պատասխան

Իսկ ինչո՞ւ պետք է հավատամ։ Նույնիսկ գիտնականները, որոնք ավելի շատ բան գիտեն դրա վերաբերյալ, կասկածներ ունեն։

հաջորդ հարցը

․․․․․

պատասխան

․․․․․

[նկար 125-րդ էջի վրա]

Հավատի մասին խոսելը նման է լողալուն։ Դու կարող ես քայլելով մտնել ջուրը կամ էլ անմիջապես ցատկել ջրի մեջ