Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արժե՞ թողնեմ դպրոցս

Արժե՞ թողնեմ դպրոցս

ԳԼՈՒԽ 19

Արժե՞ թողնեմ դպրոցս

Քո կարծիքով՝ ո՞ր դասարանում պետք է թողնես դպրոցդ։ ․․․․․

Իսկ ծնողներիդ կարծիքո՞վ։ ․․․․․

ՁԵՐ կարծիքները համընկնո՞ւմ են։ Եթե նույնիսկ համընկնում են, գուցե լինեն օրեր, որ երազես դպրոցից դուրս գալու մասին։ Երբևէ մտածե՞լ ես այսպես։

«Երբեմն էնքան ճնշված եմ լինում, որ չեմ ուզում անկողնուց վեր կենալ։ Մտածում եմ. «Ինչի՞ համար պիտի գնամ դպրոց և սովորեմ բաներ, որ ինձ երբեք պետք չեն գալու»» (Ռեյչլ)։

«Շատ էր պատահում, որ էնքան էի հոգնում դասերից, որ ուզում էի ուղղակի թողնել դպրոցը և աշխատել։ Մտածում էի, որ դպրոցը ինձ ոչ մի լավ բան չի տալիս, ավելի լավ է գործ գտնեմ ու փող աշխատեմ» (Ջոն)։

«Երբ գնացի դպրոց, ինձ համար դժվար էր ընկերներ գտնել։ Դասերի հետ կապված ոչ մի խնդիր չունեի, բայց ժամանակի մեծ մասը մենակ էի լինում, կարծես վտարված լինեի։ Նույնիսկ ինձ նման երեխաները չէին խոսում ինձ հետ։ Գայթակղության առաջ էի կանգնած. ուզում էի թողնել դպրոցը» (Ռայեն)։

«Չորս ժամից ավել տնային էի անում։ Էնքան էի խրվել հանձնարարությունների, նախագծերի և թեստերի մեջ, որ ինձ թվում էր՝ դուրս չեմ գա այդ ճահճից, բայց շատ էի ուզում դուրս գալ» (Սինդի)։

«Մեզ սպառնացել են, թե կպայթեցնեն դպրոցը, երեք ինքնասպանության փորձ է եղել, մեկ ինքնասպանության դեպք է գրանցվել և բռնություն է գործադրվել մի բանդայի կողմից։ Երբեմն չէի կարողանում դիմանալ և ուզում էի թողնել դպրոցը» (Ռոուզ)։

Բախվե՞լ ես նման խնդիրների։ Եթե այո, ապա ո՞ր իրավիճակից ելնելով ես ցանկանում թողնել դպրոցը։

․․․․․

Գուցե հիմա լրջորեն մտածում ես դպրոցը թողնելու մասին։ Սակայն կարո՞ղ ես ասել պատճառը. արդեն ունե՞ս բավարար գիտելիքներ, թե՞ ձանձրացել ես դպրոցից։ Այս հարցին պատասխանելու համար տեսնենք, թե արդյոք ճիշտ է ժամանակից շուտ թողնել դպրոցը։

Թողնել դպրոցը. ե՞րբ

Քո կարծիքով՝ ո՞ր դասարանում պետք է թողնես դպրոցը։

․․․․․

Գիտեի՞ր, որ որոշ երկրներում պատանիներից պահանջվում է սովորել հինգից ութ տարի, որոշ երկրներում էլ առնվազն տասը տարի։ Ուստի հնարավոր չէ ամբողջ աշխարհի համար սահմանել նույն օրենքը, թե երեխան քանի տարի կամ մինչև որ տարիքը պետք է սովորի դպրոցում։

Այլ երկրներ կամ պետություններ էլ թույլ են տալիս, որ աշակերտը տան պայմաններում՝ առանց դպրոց հաճախելու սովորի մի քանի կամ բոլոր առարկաները։ Հետևաբար այն երեխաները, որոնց ծնողները որոշել են և թույլ են տվել, որ նրանք տանը կրթություն ստանան, ոչ թե թողնում են դպրոցը, այլ շարունակում են իրենց ուսումը։

Սակայն եթե մտածում ես դադարեցնել ուսումդ մինչև ավարտելը՝ լինի դպրոցում, թե տանը, լավ կլինի մտածես հետևյալ հարցերի շուրջ։

Ի՞նչ է պահանջում օրենքը։ Ինչպես նշվեց, երկրից երկիր կրթության հետ կապված օրենքները տարբեր են։ Ըստ ձեր երկրում ընդունված օրենքի՝ առնվազն քանի՞ տարի պետք է սովորեն աշակերտները։ Արդեն սովորե՞լ ես այնքան տարի, որքան պահանջվում է։ Եթե ոչ, լավ չի լինի թողնել դպրոցը, քանի որ այդպես վարվելով՝ չես հետևի աստվածաշնչյան պահանջին՝ «հպատակվել վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13։1

Հասե՞լ եմ կրթության հետ կապված նպատակներիս։ Որո՞նք են այն նպատակները, որոնց կարող ես հասնել կրթություն ստանալու միջոցով։ Դեռ չգիտե՞ս։ Պե՛տք է իմանաս։ Հակառակ դեպքում՝ նման կլինես այն ուղևորին, որը չգիտի, թե ուր է գնում գնացքով։ Ծնողներիդ հետ լրացրու 139-րդ էջում գտնվող « Կրթության հետ կապված իմ նպատակները» շրջանակը։ Այդպիսով կկենտրոնանաս նպատակներիդ վրա, նաև դու և ծնողներդ կկարողանաք պլանավորել, թե քանի տարի պետք է սովորես դպրոցում (Առակներ 21։5

Անկասկած, ուսուցիչներդ և ուրիշներ խորհուրդ կտան քեզ, թե քանի տարի պետք է սովորես դպրոցում։ Բայց վերջնական որոշումը պետք է ծնողներդ կայացնեն (Առակներ 1։8; Կողոսացիներ 3։20)։ Լավ չի լինի դադարեցնել ուսումը նախքան ձեր նպատակներին հասնելը։

Ի՞նչ դրդապատճառներ ունեմ դպրոցը թողնելու համար։ Խուսափիր ինքնախաբեությունից (Երեմիա 17։9)։ Մարդիկ հակված են իրենց եսասիրական նպատակներին հասնելու համար պատճառներ բերել, որոնք, իրենց կարծիքով, հիմնավոր են (Հակոբոս 1։22

Այստեղ գրիր, թե ինչ հիմնավոր պատճառներ ունես ուսումդ դադարեցնելու համար։

․․․․․

Այստեղ գրիր, թե ինչ անհիմն պատճառներ ունես ուսումդ դադարեցնելու համար։

․․․․․

Ի՞նչ հիմնավոր պատճառներ գրեցիր։ Հնարավոր է՝ ուզում ես ֆինանսապես աջակցել ընտանիքիդ կամ ընդլայնել ծառայությունդ։ Անհիմն պատճառներից կարող է լինել այն, որ ուզում ես խուսափել թեստեր գրելուց կամ տնային աշխատանքներ կատարելուց։ Դժվարը որոշելն է, թե որոնք են քո հիմնական դրդապատճառները, դրանք հիմնավո՞ր են, թե՞ անհիմն։

Նորից նայիր գրածիդ և ազնվորեն 1-ից 5 թվերով համարակալիր դպրոցը թողնելու քո պատճառները (1-ը քիչ կարևորն է, 5-ը ամենակարևորն է)։ Եթե խնդիրներից խուսափելու համար ես ուզում թողնել դպրոցը, հետագայում ավելի մեծ խնդիրների կբախվես։

Ի՞նչ վատ բան կա դպրոցը թողնելու մեջ

Դպրոցը թողնելը նման է այն բանին, որ դուրս ես ցատկում գնացքից մինչև նպատակակետիդ հասնելը։ Գնացքը գուցե անհարմար լինի, իսկ ուղևորները անբարեհամբույր լինեն։ Սակայն եթե դուրս ցատկես գնացքից, չես հասնի նպատակակետիդ ու հավանաբար լուրջ վնասվածքներ կստանաս։ Նմանապես, եթե թողնես դպրոցը, չես հասնի ուսման հետ կապված նպատակներիդ և գուցե լուրջ խնդիրներ ունենաս թե՛ առաջիկայում, թե՛ հետագայում։ Քննարկենք դրանցից մի քանիսը։

Առաջիկա խնդիրներ։ Քեզ համար թերևս ավելի դժվար կլինի աշխատանք գտնել, իսկ եթե նույնիսկ գտնես, ապա հավանաբար այն կլինի քիչ վարձատրվող, քան այն աշխատանքը, որը կարող էիր ունենալ, եթե լիարժեք ուսում ստանայիր։ Հիմնական կարիքներդ բավարարելու համար գուցե ստիպված լինես ավելի երկար աշխատել և այնպիսի միջավայրում, որը դպրոցի միջավայրից ավելի տհաճ կլինի։

Հետագա խնդիրներ։ Ըստ ուսումնասիրությունների՝ հավանականությունը մեծ է, որ նրանք, ովքեր թողնում են դպրոցը, վատ առողջություն կունենան, բանտ կընկնեն և ստիպված կլինեն նպաստի հույսով ապրել։

Անշուշտ, դպրոցն ավարտելը չի երաշխավորում, որ կխուսափես վերը նշված խնդիրներից։ Սակայն արժե՞ թողնելով դպրոցը՝ զուր տեղը սահմանափակես հնարավորություններդ։

Ուսումը շարունակելու օգուտները

Իհարկե, եթե դու լավ չես հանձնել թեստդ կամ վատ օր ես ունեցել դպրոցում, թերևս ցանկանաս ամեն ինչ թողնել։ Հետագա ցանկացած խնդիր քեզ աննշան կարող է թվալ՝ համեմատած ներկայիս վատ իրավիճակի հետ։ Սակայն մինչ «հեշտ» տարբերակ ընտրելը տես, թե ինչ օգուտներ են ստացել վերը նշված աշակերտները այն բանի շնորհիվ, որ չեն թողել դպրոցը։

«Ես սովորել եմ տոկալ և լինել ուժեղ։ Նաև հասկացել եմ, որ մարդուց է կախված՝ որևէ բան անելը իրեն հաճելի կլինի, թե ոչ։ Ուսումս շարունակելու շնորհիվ սովորել եմ բաներ, որոնք ավարտելուց հետո ինձ պետք կգան» (Ռեյչլ)։

«Այժմ գիտեմ, որ եթե ջանասեր լինեմ, կկարողանամ հասնել նպատակներիս։ Հիմա, երբ բարձր դասարանում եմ սովորում, անցնում եմ շատ օգտակար տեխնիկական դասընթաց, որը պատրաստում է ինձ աշխատելու որպես տպագրահաստոցի մեխանիկ. դա իմ նախընտրած մասնագիտությունն է» (Ջոն)։

«Հաստատակամության շնորհիվ սովորեցի կարդալ ու գրել։ Նաև դպրոցը սովորեցրեց ինձ տեսնել քննադատության դրական կողմերը, արտահայտել մտքերս պարզ ու տրամաբանական կերպով. ունակություններ, որոնք օգնում են ինձ ծառայության մեջ» (Ռայեն)։

«Դպրոցը բարելավեց խնդիրներ լուծելու ունակությունս՝ լինեն դրանք դասարանում թե այլուր։ Ես սովորել եմ հաղթահարել դժվարություններս, որոնք առաջանում են դպրոցում, մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններում և այլն, ու դա օգնել է ինձ հասունանալու» (Սինդի)։

«Դպրոցը պատրաստեց ինձ աշխատավայրում սպասվող դժվարություններին։ Նաև բախվեցի բազմաթիվ իրավիճակների, որոնք մղեցին ինձ քննելու, թե ինչու եմ հավատում Աստծուն, ուստի դպրոցը ամրացրեց իմ կրոնական համոզմունքները» (Ռոուզ)։

Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը։ Համբերատար մարդը ոգով ամբարտավան մարդուց լավ է» (Ժողովող 7։8)։ Ուստի դպրոցը թողնելու փոխարեն՝ համբերատարությամբ հաղթահարիր խնդիրները։ Եթե այդպես վարվես, ապա կնկատես, որ գործի վերջը իրոք ավելի լավ է, քան սկիզբը։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Իսկ ինչպե՞ս վարվել, եթե պատճառներից մեկը, որ ատում ես դպրոցը, ուսուցիչդ է։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5

ԱՌԱՋԱՐԿ

Եթե քեզ համար շատ դժվար է հարմարվել դպրոցի միջավայրին, հարցրու ծնողներիդ, թե ինչ կարող ես անել, որ օրերդ ավելի հեշտ անցնեն, մինչև ավարտես դպրոցը։

ԳԻՏԵԻ՞Ր

Այն երեխաները, որոնք բաց են թողնում դասերը, ամենայն հավանականությամբ կթողնեն նաև դպրոցը։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե որևէ առարկա դժվար է ինձ համար, ոչ թե կթողնեմ դպրոցը, այլ ․․․․․

Եթե ծանրաբեռնվածության պատճառով ուզում եմ թողնել դպրոցը, ապա կկարողանամ հաղթահարել այս դժվարությունը, եթե ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է կարևոր լավ գրել-կարդալ և մաթեմատիկա իմանալ։

● Ինչպե՞ս կարող են կրթության հետ կապված փոքր նպատակներդ օգնել քեզ լավագույնս օգտվելու դպրոցում անցկացրած տարիներից։

● Ինչո՞ւ է քեզ համար կարևոր որոշակի պատկերացում կազմել այն աշխատանքի մասին, որ կուզենայիր ունենալ դպրոցն ավարտելուց հետո։

[մեջբերում 140-րդ էջի վրա]

«Դու չես կարող փախչել քո խնդիրներից։ Դպրոցը օգնում է սովորելու ինքնուրույն լուծել քո հարցերը, ունակություն, որի կարիքը կզգաս աշխատավայրում և այլ տեղ» (Ռամոնա)։

[շրջանակ 139-րդ էջի վրա]

 վարժություն

Կրթության հետ կապված իմ նպատակները

Կրթության հիմնական նպատակն է պատրաստել քեզ, որ հետագայում աշխատանք գտնես ու հոգ տանես քո և ընտանիքիդ մասին (2 Թեսաղոնիկեցիներ 3։10, 12)։ Մտածե՞լ ես արդեն, թե ինչ աշխատանք ես ուզում ունենալ և ինչպես դպրոցը կարող է օգնել քեզ այդ հարցում։ Որպեսզի համոզվես, թե արդյոք կրթությունդ օգնում է քեզ հասնելու նպատակիդ, պատասխանիր հետևյալ հարցերին։

Ի՞նչ ունակություններ ունեմ։ (Օրինակ՝ ընդհանուր առմամբ մարդկանց հետ լա՞վ փոխհարաբերություններ ունես։ Սիրո՞ւմ ես ձեռքի գործ անել, ինչ-որ բան պատրաստել կամ վերանորոգել։ Կարողանո՞ւմ ես վերլուծել և լուծել խնդիրները։) ․․․․․

Ո՞ր աշխատանքի դեպքում ես կօգտագործեմ իմ ունակությունները։ ․․․․․

Աշխատանքի ի՞նչ հնարավորություններ կան այնտեղ, որտեղ ապրում եմ։ ․․․․․

Ո՞ր առարկաները կօգնեն ինձ հետագայում աշխատանք գտնելու։ ․․․․․

Կրթություն ստանալու ի՞նչ տարբերակներ ունեմ, որ կօգնեն ինձ հասնելու նպատակներիս։ ․․․․․

Հիշիր, քո նպատակն է այնպիսի կրթություն ստանալ, որը օգուտներ կբերի քեզ։ Ուստի մեկ ուրիշ ծայրահեղության մեջ մի՛ ընկիր. ամբողջ կյանքդ մի՛ նվիրիր կրթությանը և մի՛ մնա «գնացքում»՝ պատասխանատվությունից խուսափելու համար *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 69 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2-րդ հատորը, գլուխ 38։

[նկար 138-րդ և 139–րդ էջերի վրա]

Երբ թողնում ես դպրոցը, ասես դուրս ես ցատկում գնացքից մինչև նպատակակետիդ հասնելը