Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Հակոբ

Լավ օրինակ՝ Հակոբ

Լավ օրինակ՝ Հակոբ

Տարիներ շարունակ Հակոբն ու Եսավը չէին խոսել իրար հետ։ Եսավը ատում էր Հակոբին։ Թեև Հակոբը ոչ մի վատ բան չէր արել, բայց նախաձեռնություն վերցրեց իր և եղբոր միջև ծագած խնդիրը հարթելու համար։ Նա զիջումների գնաց։ Նրա նպատակը ոչ թե վեճը, այլ հարազատ եղբոր սերը շահելն էր։ Հակոբը չոտնահարեց իր սկզբունքները և ոչ էլ խաղաղություն հաստատելիս պնդեց, որ Եսավը ներողություն խնդրի (Ծննդոց 25։27–34; 27։30–41; 32։3–22; 33։1–9

Իսկ դու ինչպե՞ս ես լուծում վիճաբանությունները քո ընտանիքում։ Երբեմն գուցե քեզ թվա, որ դու ես ճիշտ և որ քո եղբայրը/քույրը կամ ծնողը սխալ է։ Նման իրավիճակում սպասում ես, որ ուրի՞շը կատարի առաջին քայլը, թե՞ կարողանում ես Հակոբի նման վարվել։ Երբ աստվածաշնչյան սկզբունքները չեն ոտնահարվում, պատրա՞ստ ես հանուն խաղաղության զիջումների գնալու (1 Պետրոս 3։8, 9)։ Հակոբը թույլ չտվեց, որ հպարտության պատճառով իր ընտանիքը պառակտվի։ Նա խոնարհեցրեց իրեն և հաշտվեց եղբոր հետ։ Դու է՞լ քո ընտանիքի անդամների հետ այդպես կվարվես։