Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Մովսես

Լավ օրինակ՝ Մովսես

Լավ օրինակ՝ Մովսես

Մովսեսը շատ առավելություններ ուներ։ Նա մեծացել էր փարավոնի արքունական պալատում և կրթվել էր Եգիպտոսի ամբողջ իմաստությամբ (Գործեր 7։22)։ Ի՞նչ կարող էր նա ձեռք բերել դրա շնորհիվ. փառք, հաջողություն և իշխանություն։ Սակայն Մովսեսի վրա չազդեց հասակակիցների ճնշումը, ոչ էլ նա տրվեց իր եսասիրական ցանկություններին։ Նա որոշեց իր կյանքը նվիրել մի բանի, որը, անկասկած, շատերին զարմացրեց։ Մովսեսը նախընտրեց «Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ» (Եբրայեցիներ 11։25)։ Արդյոք նա ինչ-որ լավ բան կորցրե՞ց։ Ո՛չ։ Նախընտրելով ծառայել Աստծուն և օգնել մարդկանց՝ նա ապրեց վարձահատույց ու երջանիկ կյանքով։

Եթե դու էլ ունես լավ կրթություն ստանալու հնարավորություն, ինչպե՞ս կօգտագործես այդ առավելությունը։ Կարող ես հարստություն և իշխանություն ձեռք բերել։ Կամ Մովսեսի նման՝ արժեքավոր բան անել. օգտագործել քո մտային և ֆիզիկական կարողությունները՝ Աստծուն ծառայելու և մերձավորներիդ օգնելու համար (Մատթեոս 22։35–40)։ Կյանքի ոչ մի ուղի այդքան վարձահատույց չի կարող լինել։