Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Հռութ

Լավ օրինակ՝ Հռութ

Լավ օրինակ՝ Հռութ

Այրի Հռութը նվիրվածության լավ օրինակ է։ Նա որոշեց մնալ իր սկեսրոջ՝ Նոեմիի հետ և չվերադարձավ իր ծննդավայր՝ ավելի հարմարավետ կյանքով ապրելու համար։ Թեև Հռութի այս քայլը նվազեցնում էր կողակից գտնելու հավանականությունը, բայց նա չկենտրոնացավ միայն իր վրա։ Նոեմիի նկատմամբ ունեցած սերը և Եհովայի ժողովրդի հետ ապրելու ցանկությունը ավելի մեծ էին, քան ամուսնանալու ցանկությունը բավարարելը (Հռութ 1։8–17

Մտածո՞ւմ ես ամուսնանալու մասին։ Ուրեմն ընդօրինակիր Հռութին։ Մի՛ կենտրոնացիր միայն զգացմունքներիդ վրա, այլ մտածիր, թե ինչ դրական հատկություններ կարող ես զարգացնել, որոնք կօգնեն քեզ ամուսնական կյանքում։ Օրինակ՝ նվիրված ու անձնազո՞հ ես։ Հետևո՞ւմ ես աստվածաշնչյան սկզբունքներին, նույնիսկ երբ անկատար մարմինդ «աղաչում է», որ այլ կերպ վարվես։ Հռութը խելակորույս չէր փնտրում ամուսին։ Այնուհանդերձ, ժամանակին նա գտավ մի կողակից, որը հասուն մարդ էր, ուներ նման հատկություններ և ամենակարևորը՝ սեր Աստծու հանդեպ։ Քո դեպքում էլ կարող է նույնը լինել։