Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Տիմոթեոս

Լավ օրինակ՝ Տիմոթեոս

Լավ օրինակ՝ Տիմոթեոս

Տիմոթեոսը պատրաստվում էր հեռանալ տնից. ոչ թե ուզում էր փախչել իր ընտանիքից, այլ ցանկանում էր դառնալ Պողոս առաքյալի համագործակիցը միսիոներական ծառայության մեջ։ Հավանաբար մոտ 20 տարեկանում Տիմոթեոսն արդեն դարձել էր պատասխանատու մարդ, որի մասին «լավ էին խոսում Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները» (Գործեր 16։2)։ Պողոսը վստահ էր, որ Տիմոթեոսը կարող է ծառայության մեջ մեծ գործեր կատարել։ Եվ կատարեց։ Նա շատ ճանապարհորդեց, ժողովներ հաստատեց և զորացրեց եղբայրներին։ Պողոսը սիրում էր Տիմոթեոսին նրա լավ հատկությունների համար և 11 տարի անց փիլիպպեցիներին գրեց. «Նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին» (Փիլիպպեցիներ 2։20

Թույլ տալի՞ս ես, որ Աստված օգտագործի քեզ ծառայության մեջ։ Եթե այո, մեծ օրհնություններ կստանաս։ Եհովան իսկապես գնահատում է այն պատանիներին, ովքեր «հոժար կամքով են տրամադրում իրենց» (Սաղմոս 110։3)։ Ավելին, կարող ես վստահ լինել, որ Եհովա Աստված «անարդար չէ, որ մոռանա քո աշխատանքը» (Եբրայեցիներ 6։10