Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ վատ բան կա գինարբուքների մեջ

Ի՞նչ վատ բան կա գինարբուքների մեջ

ԳԼՈՒԽ 34

Ի՞նչ վատ բան կա գինարբուքների մեջ

Ինչպե՞ս կպատասխանես հետևյալ հարցերին։ Դիր ✔ նշանը այն տարբերակի կողքին, որին համաձայն ես։

Հասակակիցներիցդ ոմանք մասնակցո՞ւմ են գինարբուքների կամ խմո՞ւմ են, թեև օրենքով արգելված է խմել այդ տարիքում։

□ Այո □ Ոչ

Հասակակիցներդ երբևէ ստիպե՞լ են քեզ խմել։

□ Այո □ Ոչ

Երբևէ մասնակցե՞լ ես գինարբուքների։

□ Այո □ Ոչ

Ի՞ՆՉ է գինարբուքը։ Գինարբուքը այն երեկույթն է, որի ժամանակ մինչև հարբելու աստիճան խմում են։ Ըստ ԱՄՆ-ի Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլիզմի ազգային ինստիտուտի՝ գինարբուքների ժամանակ «տղամարդիկ հինգ կամ ավելի բաժակ են խմում, իսկ կանայք՝ չորս կամ ավելի»։

Եթե կանգնել ես շատ խմելու գայթակղության առաջ, նույնիսկ այն դեպքում, երբ օրենքը թույլատրում է քեզ խմել այդ տարիքում, դու միակը չես։ Շատ երիտասարդներ են չարաշահում ալկոհոլը *։ Սակայն հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ եմ ուզում խմել, և ի՞նչ ազդեցություն կունենա ալկոհոլն ինձ վրա»։ Դիր նշանը այն տարբերակի կողքին, որին համաձայն ես, և հետո ուշադրություն դարձրու փաստերին։

ա) Պատանիները խմում են միայն այն պատճառով, որ իրենց դուր է գալիս ալկոհոլի համը։

□ Ճիշտ է □ Սխալ է

բ) Քանի որ պատանիները լավ առողջություն ունեն, նրանց վրա ավելի քիչ են ազդում ալկոհոլի չարաշահման վատ հետևանքները, քան չափահասների վրա։

□ Ճիշտ է □ Սխալ է

գ) Գինարբուքները չեն կարող սպանել քեզ։

□ Ճիշտ է □ Սխալ է

դ) Աստվածաշունչը դատապարտում է ալկոհոլի օգտագործումը։

□ Ճիշտ է □ Սխալ է

ե) Գինարբուքների միակ հետևանքը վատ առողջությունն է։

□ Ճիշտ է □ Սխալ է

ա) Պատանիները խմում են միայն այն պատճառով, որ իրենց դուր է գալիս ալկոհոլի համը։ Պատասխան — Սխալ է։ Ավստրալիայում սոցիալական հարցման ժամանակ երիտասարդների 36 տոկոսը ասել է, որ խմում է հիմնականում ուրիշներից չտարբերվելու համար։ Իսկ ԱՄՆ-ում մի հարցման ժամանակ 66 տոկոսը ասել է, որ հասակակիցների ճնշման պատճառով է խմում։ Սակայն ավելի քան կեսն ասել է նաև, որ խմում է խնդիրները մոռանալու համար։

բ) Քանի որ պատանիները լավ առողջություն ունեն, նրանց վրա ավելի քիչ են ազդում ալկոհոլի չարաշահման վատ հետևանքները, քան չափահասների վրա։ Պատասխան — Սխալ է։ «Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդ խմողները ռիսկի են դիմում»,— ասում է «Դիսքավր» հանդեսը։ Ինչո՞ւ։ «Ալկոհոլ օգտագործող շատ պատանիների մոտ դանդաղում է մտավոր ունակությունների զարգացումը»։

Ալկոհոլի մշտական օգտագործումը նպաստում է նաև բշտիկների առաջացմանը, վաղաժամ կնճռոտությանը, գիրությանը, ինչպեսև կախվածություն է առաջացնում ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ։ Ալկոհոլը ախտահարում է նյարդային համակարգը, լյարդը և սիրտը։

գ) Գինարբուքները չեն կարող սպանել քեզ։ Պատասխան — Սխալ է։ Մեծ քանակությամբ ալկոհոլի պատճառով ուղեղը չի սնուցվում թթվածնով։ Դրա հետևանքով օրգանիզմի կարևոր ֆունկցիաները կարող են խախտվել։ Ախտանշաններն են՝ փսխում, գիտակցության կորուստ և դանդաղ կամ անկանոն շնչառություն։ Որոշ դեպքերում մարդը կարող է մահանալ։

դ) Աստվածաշունչը դատապարտում է ալկոհոլի օգտագործումը։ Պատասխան — Սխալ է։ Աստվածաշունչը չի դատապարտում ալկոհոլի գործածությունը, ոչ էլ դեմ է, որ երիտասարդները հաճելի ժամանակ անցկացնեն (Սաղմոս 104։15; Ժողովող 10։19)։ Ինչ խոսք, խմելու համար դու պետք է համապատասխանես օրենքով թույլատրվող տարիքին (Հռոմեացիներ 13։1

Բայց Աստվածաշունչը զգուշացնում է, որ անհատը չափից շատ չխմի։ «Գինին ծաղրող է, ու ոգելից խմիչքը՝ կռվարար, և ամեն ոք, ով դրա պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ»,— ասվում է Առակներ 20։1-ում։ Ալկոհոլի պատճառով կարող ես ծաղրանքի առարկա դառնալ։ Ճիշտ է, այն կարող է քեզ րոպեական հաճույք պատճառել, բայց եթե չարաշահես, «օձի պես կխայթի»՝ թողնելով քեզ մենակ քո խնդիրների հետ (Առակներ 23։32

ե) Գինարբուքների միակ հետևանքը վատ առողջությունն է։ Պատասխան — Սխալ է։ Հարբած մարդը պաշտպանված չէ ուրիշների ագրեսիվ հարձակումներից, անգամ բռնաբարությունից։ Նա կարող է վտանգավոր դառնալ, եթե չկառավարի իրեն ու անի բաներ, որոնք բնորոշ չեն իրեն։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ եթե նա չափից շատ խմի, «ի վիճակի չի լինի հստակ մտածելու կամ խոսելու» (Առակներ 23։33; Today’s English Version)։ Մի խոսքով՝ նա հիմար մարդու տպավորություն կթողնի։ Ուրիշ ցավալի հետևանքներ էլ կարող են լինել. խզված փոխհարաբերություններ, դպրոցում կամ աշխատավայրում արդյունավետության նվազում, աղքատություն։ Հնարավոր է՝ անի այնպիսի մի բան, որ նրա անունը հայտնվի հանցագործների ցուցակում (Առակներ 23։21

Եվ ամենակարևորը, մտածիր, թե ինչ հոգևոր վնասներ է հասցնում հարբեցողությունը։ Եհովա Աստված ուզում է, որ դու ծառայես «քո ամբողջ մտքով», որը ալկոհոլի չարաշահման հետևանքով վնասված չի լինի (Մատթեոս 22։37)։ Աստծու Խոսքը դատապարտում է ոչ միայն «չափից շատ գինի» խմելը, այլև «խմելու մրցումների մասնակցելը» (1 Պետրոս 4։3)։ Փաստորեն, գինարբուքները հակառակ են Արարչի կամքին և կխանգարեն քեզ նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ։

Ի՞նչ ընտրություն կանես

Կհետևե՞ս հասակակիցներիդ, որոնք չարաշահում են ալկոհոլը։ «Մի՞թե չգիտեք,— ասում է Աստվածաշունչը,— որ եթե ձեր անձերը որևէ մեկին որպես ծառա եք ներկայացնում նրան հնազանդվելու համար, ապա նրա ծառաներն եք, քանի որ հնազանդվում եք նրան» (Հռոմեացիներ 6։16)։ Իսկ դու ուզո՞ւմ ես դառնալ հասակակիցներիդ կամ ալկոհոլի ծառան։

Ի՞նչ պետք է անես, եթե գինարբուքների ծուղակն ես ընկել։ Անմիջապես խոսիր ծնողիդ կամ որևէ հասուն անհատի հետ։ Աղոթիր Եհովա Աստծուն և աղաչիր, որ օգնի քեզ։ Չէ՞ որ նա է «նեղությունների մեջ իսկույն հասնող օգնությունը» (Սաղմոս 46։1)։ Քանի որ հաճախ հասակակիցներդ են ճնշում քեզ, որ գինարբուքների մասնակցես և օրենքով արգելված տարիքում խմես, գուցե լուրջ փոփոխություններ անես ընկերներ ընտրելու հարցում *։ Ինչ խոսք, դա հեշտ չի լինի, բայց Եհովայի օգնությամբ կարող ես հաջողության հասնել։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Թմրանյութ օգտագործելու սովորությունից հնարավոր է ձերբազատվել։ Ինչպե՞ս։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 11 Տե՛ս 249-րդ էջում գտնվող  «Ովքե՞ր են անում դա» շրջանակը։

^ պարբ. 32 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 8-րդ և 9-րդ գլուխները և 2-րդ հատորի 15-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Հարբեցողը.... կաղքատանա» (Առակներ 23։21

ԱՌԱՋԱՐԿ

Պարզիր, թե ինչու ես ուզում ոգելից խմիչք օգտագործել։ Հետո մտածիր, թե դրա փոխարեն՝ ինչ առողջարար բաներից կարող ես հաճույք ստանալ կամ մեղմել վհատության զգացումը։

ԳԻՏԵԻ՞Ր

ԱՄՆ-ում անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ հաճախակի խմողները չխմողներից ութ անգամ ավելի շատ են բաց թողնում դասերը, վնասվածքներ ստանում և փչացնում գույքը, և այդքան անգամ էլ նվազում է նրանց առաջադիմությունը։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե հասակակիցներս ստիպեն չափից շատ խմել, ես կասեմ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ են հասակակիցներդ ուզում, որ միանաս իրենց ու խմես։

● Չափից շատ խմելը քեզ ավելի գրավիչ կդարձնի՞ հակառակ սեռի համար։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։

[մեջբերում 250-րդ էջի վրա]

«Երբ դասընկերներս ալկոհոլ են առաջարկում, ասում եմ, որ անպայման չէ, որ զվարճանալու համար խմեմ» (Մարկ)։

[շրջանակ 249-րդ էջի վրա]

 Ովքե՞ր են անում դա

Մի ուսումնասիրության համաձայն, որն արվել է Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի միջնակարգ դպրոցի երեխաների շրջանում, 13 և 14 տարեկան երեխաների մեկ քառորդը «խոստովանել է, որ մեկ անգամից առնվազն հինգ բաժակ խմիչք է օգտագործել»։ 15 և 16 տարեկան աշակերտների կեսը նույն բանն է խոստովանել։ Ինչպես նշում է ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը, «12–20 տարեկան 10,4 միլիոն պատանիներ օգտագործել են ալկոհոլ։ Նրանցից 5,1 միլիոնը գինարբուքների է մասնակցել, իսկ 2,3 միլիոնը հարբեցողներ են, որոնք ամսվա մեջ առնվազն հինգ անգամ մասնակցում են գինարբուքների»։ Ավստրալիայում կատարված մի հետազոտություն բացահայտեց, որ այդ երկրում աղջիկները տղաներից շատ են գինարբուքների մասնակցում՝ մեկ անգամից խմելով 13–30 բաժակ։

[նկար 251-րդ էջի վրա]

Ալկոհոլը կարող է օձի պես խայթել