Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞րն է Աստծու կամքը

Ո՞րն է Աստծու կամքը

Աստված ուզում է, որ հավիտյան խաղաղ ու երջանիկ ապրենք դրախտ-երկրում։

Գուցե հարցնես. «Ինչպե՞ս է դա հնարավոր»։ Աստվածաշունչն ասում է, որ դա կլինի Աստծու Թագավորության միջոցով։ Աստծու կամքն է, որ բոլոր մարդիկ իմանան այդ Թագավորության մասին և թե ինչ նպատակ ունի նա մարդկության առնչությամբ (Սաղմոս 37։11, 29; Եսայիա 9։7

Աստված ուզում է, որ լսենք նրան և օգուտներ ստանանք։

Ինչպես լավ հայրն է բարիք ցանկանում իր զավակներին, այնպես էլ մեր երկնային Հայրն է ցանկանում, որ մենք հավիտյան երջանիկ լինենք (Եսայիա 48։17, 18)։ Նա խոստացել է. «Աստծու կամքը կատարողը կմնա հավիտյան» (1 Հովհաննես 2։17

Աստված ուզում է, որ քայլենք իր «ուղիներով»։

Աստվածաշունչն ասում է, որ մեր Արարիչը ցանկանում է «սովորեցնել մեզ իր ճանապարհները», որպեսզի մենք կարողանանք քայլել իր «ուղիներով» (Եսայիա 2։2, 3)։ Եհովան «իր անվան համար» մի ազգ է կազմավորել, որ իր կամքը հայտնի դարձնի ամբողջ երկրում (Գործեր 15։14

Աստված ուզում է երկրպագության մեջ միավորել մեզ։

Եհովայի մաքուր երկրպագությունը ոչ թե բաժանում է մարդկանց, այլ միավորում է անկեղծ սիրով (Հովհաննես 13։35)։ Ովքե՞ր են այսօր ամենուր տղամարդկանց և կանանց սովորեցնում, թե ինչպես միասնաբար ծառայել Աստծուն։ Մենք առաջարկում ենք քեզ իմանալ պատասխանը այս գրքույկի միջոցով։