Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 4

Ինչո՞ւ լույսընծայեցինք «Նոր աշխարհ» թարգմանությունը

Ինչո՞ւ լույսընծայեցինք «Նոր աշխարհ» թարգմանությունը

Կոնգո (Կինշասա)

Ռուանդա

Սիմմաքոսի պատառիկ ձեռագրում Աստծու անունը Սաղմոս 69։31 համարում (մ.թ. 3-րդ կամ 4-րդ դար)

Տասնամյակներ շարունակ մենք՝ Եհովայի վկաներս, օգտագործում, տպագրում և տարածում էինք Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ։ Հետագայում նկատեցինք, որ կարիք կա հրատարակելու նոր թարգմանություն, որն ավելի լավ կօգնի մարդկանց իմանալու «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքները», ինչն Աստծու կամքն է յուրաքանչյուր մարդու համար (1 Տիմոթեոս 2։3, 4)։ Ուստի 1950թ.-ից սկսեցինք մաս-մաս հրատարակել Աստվածաշնչի ժամանակակից լեզվով նոր թարգմանություն՝ «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Այս Աստվածաշունչը հետևողականորեն և ճշգրտորեն թարգմանվել է ավելի քան 130 լեզուներով։

Անհրաժեշտ էր մի Աստվածաշունչ, որը հեշտությամբ կհասկացվեր։ Լեզուն ժամանակի ընթացքում փոխվում է։ Դա է պատճառը, որ Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում հանդիպում են անորոշ կամ հնացած արտահայտություններ, որոնք դժվար է հասկանալ։ Բացի այդ, շատ հին ձեռագրեր են հայտնաբերվել, որոնք ավելի մոտ են բնագրին և ավելի ճշգրիտ են, ինչի շնորհիվ հիմա ավելի հեշտ է հասկանալ Աստվածաշնչի եբրայերեն, արամերեն և հունարեն տեքստերը։

Անհրաժեշտ էր Աստծու խոսքին «հավատարիմ» թարգմանություն։ Աստվածաշունչը թարգմանողները պետք է հավատարիմ լինեն բնագիր տեքստին և չփոխեն Աստծու ներշնչված խոսքերը։ Չնայած դրան՝ շատ թարգմանություններում Աստծու անունը՝ Եհովա, հանվել է։

Անհրաժեշտ էր Աստվածաշնչի մի թարգմանություն, որը փառք կբերեր Հեղինակին։ (2 Սամուել 23։2) Աստվածաշնչի ամենահին տեքստերում Աստծու անունը հանդիպում է մոտ 7000 անգամ։ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ Եհովա անունը վերականգնվել է բոլոր հատվածներում, որտեղ այն հանդիպում է, ինչպես պատկերված է նկարում (Հայտնություն 4։11)։ Տարիներ տևող ջանադիր ուսումնասիրությունների արդյունքը եղավ այն, որ այս Աստվածաշունչը դարձավ հաճույքով ընթերցվող մի գիրքը, որում հստակ արտացոլվում է Աստծու մտածելակերպը։ Անկախ այն բանից՝ ունես «Նոր աշխարհ» թարգմանությունը, թե ոչ, մենք հորդորում ենք քեզ Եհովայի Խոսքը կարդալ ամեն օր (Հեսու 1։8; Սաղմոս 1։2, 3

  • Ինչո՞ւ որոշեցինք, որ Աստվածաշնչի նոր թարգմանություն է անհրաժեշտ։

  • Լավ կլինի, որ ամեն օր ի՞նչ անեն նրանք, ովքեր ցանկանում են իմանալ Աստծու կամքը։