Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 7

Ինչպե՞ս են անցկացվում մեր հանդիպումները

Ինչպե՞ս են անցկացվում մեր հանդիպումները

Նոր Զելանդիա

Ճապոնիա

Ուգանդա

Լիտվա

Առաջին դարում քրիստոնյաները իրենց հանդիպումների ժամանակ երգում էին, աղոթում, կարդում ու քննարկում էին Սուրբ Գիրքը՝ առանց որևէ ծիսական արարողության (1 Կորնթացիներ 14։26)։ Մեր հանդիպումները շատ նման են դրանց։

Առաջնորդություն, որը հիմնված է Աստվածաշնչի վրա և գործնական է։ Շաբաթ կամ կիրակի օրերին յուրաքանչյուր ժողովում ներկայացվում է 30 րոպե տևողությամբ հանրային ելույթ այն մասին, թե ինչպես են Սուրբ Գրքի խոսքերն առնչվում մեզ և մեր օրերին։ Ելույթը ներկայացնողը հրավիրում է բոլոր ներկաներին բացել իրենց Աստվածաշնչերը և հետևել ընթերցվող համարներին։ Հանրային ելույթից հետո անցկացվում է մեկ ժամ տևող «Դիտարանի» ուսումնասիրություն, որի ընթացքում ժողովի անդամները կարող են մասնակցել քննարկմանը։ Այն հիմնված է «Դիտարանի»՝ ուսումնասիրության համար նախատեսված թողարկման հոդվածներից մեկի վրա։ Այս քննարկումը օգնում է մեզ ապրելու Աստվածաշնչի առաջնորդության համաձայն։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների ավելի քան 110000 ժողովներում ուսումնասիրվում է միևնույն հոդվածը։

Կրթություն, որն օգնում է հմտորեն ուսուցանելու։ Մենք նաև ունենում ենք միջշաբաթյա հանդիպում՝ Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը, որը բաղկացած է երեք բաժիններից։ Հանդիպմանը քննարկվող նյութերը տրամադրվում են ամեն ամիս լույս տեսնող Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկում։ Հանդիպման առաջին բաժինը՝ Գանձեր Աստծու Խոսքից, օգնում է մեզ լավ ծանոթանալ Աստվածաշնչի այն հատվածին, որ ժողովի անդամները նախապես կարդացել են։ Երկրորդ բաժնում՝ Հմտանանք քարոզչական ծառայության մեջ, ընդգրկված են ցուցադրումներ, թե ինչպես աստվածաշնչյան թեմաների շուրջ զրույց վարել ուրիշների հետ։ Խորհրդատուն դիտարկումներ է անում, որպեսզի օգնի մեզ բարելավելու մեր կարդալու և խոսելու հմտությունները (1 Տիմոթեոս 4։13)։ Վերջին բաժնի ընթացքում՝ Ապրենք որպես քրիստոնյա, ներկայացվում է աստվածաշնչյան սկզբունքների գործնական կիրառությունը մեր օրերում և լինում է հարց ու պատասխանով քննարկում, որը խորացնում է մեր գիտելիքները Աստվածաշնչի մասին։

Երբ ներկա լինես մեր հանդիպումներին, անկասկած կտպավորվես՝ տեսնելով, թե աստվածաշնչյան ինչ բարձրակարգ կրթություն է տրամադրվում, և ինքդ էլ օգուտներ կքաղես (Եսայիա 54։13

  • Ի՞նչ են անում Վկաները հանդիպումների ժամանակ։

  • Ո՞ր հանդիպմանը կցանկանաս ներկա լինել։