Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 13

Ո՞վ է ռահվիրան

Ո՞վ է ռահվիրան

Կանադա

Տնետուն

Աստվածաշնչի ուսումնասիրություն

Անձնական ուսումնասիրություն

Ռահվիրա հաճախ կոչում են նրան, ով նոր տարածքներ է գտնում կամ նոր ճանապարհներ հարթում։ Հիսուսը, կարելի է ասել, ռահվիրա էր, որը երկիր էր ուղարկվել մարդկանց կյանք պարգևող լուր հայտնելու և փրկության դուռ բացելու համար (Մատթեոս 20։28)։ Այսօր նրա հետևորդները հետևում են իր օրինակին՝ հնարավորինս շատ ժամանակ տրամադրելով «աշակերտներ պատրաստելու» գործին (Մատթեոս 28։19, 20)։ Ոմանք այնպիսի ծառայություն են կատարում, որը մենք կոչում ենք ռահվիրայություն։

Ռահվիրան լիաժամ քարոզիչ է։ Բոլոր Եհովայի վկաները բարի լուրի քարոզիչներ են։ Սակայն ոմանք այնպես են ծրագրում իրենց ժամանակը, որ կարողանան ծառայել որպես ընդհանուր ռահվիրա՝ ամեն ամիս քարոզչական գործին տրամադրելով 70 ժամ։ Այդ նպատակն իրականացնելու համար շատերը աշխատում են կես աշխատանքային օր։ Ոմանք էլ ծառայում են որպես հատուկ ռահվիրա այն տարածքներում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Նրանք ծառայությանը ամսական տրամադրում են 130 ժամ և ավելի։ Ռահվիրաները պարզ կյանք են վարում և վստահ են, որ Եհովան կհոգա իրենց անհրաժեշտ կարիքները (Մատթեոս 6։31–33; 1 Տիմոթեոս 6։6–8)։ Իսկ այն քարոզիչները, ովքեր չեն կարողանում լիաժամ ծառայություն կատարել, հնարավորություն ունեն ծառայելու որպես ենթառահվիրա՝ քարոզչությանը տրամադրելով ամսական 30 կամ 50 ժամ։

Ռահվիրան ծառայում է Աստծու և մարդկանց հանդեպ սիրուց մղված։ Հիսուսի նման՝ մենք էլ տեսնում ենք, որ մարդիկ հոգևոր թշվառ վիճակում են (Մարկոս 6։34)։ Բայց մեզ հայտնի է մի բան, որը կարող է օգնել նրանց այսօր և լավ ապագայի հույս տալ։ Մարդկանց հանդեպ սերը մղում է ռահվիրային պատրաստակամորեն տրամադրելու իր ժամանակը և ուժերը՝ նրանց հոգևորապես օգնելու համար (Մատթեոս 22։39; 1 Թեսաղոնիկեցիներ 2։8)։ Արդյունքում ամրանում է ռահվիրայի հավատը, և նա ավելի է մտերմանում Աստծու հետ։ Այս ծառայությունից նա մեծ ուրախություն է ստանում (Գործեր 20։35

  • Ո՞ւմ ենք մենք ռահվիրա կոչում։

  • Ի՞նչն է մղում որոշ քարոզիչների ռահվիրա ծառայելու։