Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 27

Ի՞նչ նպատակի է ծառայում Թագավորության սրահի գրադարանը

Ի՞նչ նպատակի է ծառայում Թագավորության սրահի գրադարանը

Իսրայել

Չեխիա

Բենին

Կայմանի կղզիներ

Ցանկանում ես որոշ փնտրտուքնե՞ր անել մեր հրատարակություններում՝ աստվածաշնչյան գիտելիքներդ ավելացնելու համար։ Ուզում ես ավելի շա՞տ բան իմանալ Աստծու Խոսքում հիշատակվող անձանց, վայրերի կամ այլ բաների մասին։ Գուցե քեզ հուզող անձնական հարցի վերաբերյալ առաջնորդությո՞ւն ես փնտրում Սուրբ Գրքում։ Հրավիրում ենք քեզ օգտվել մեր Թագավորության սրահի գրադարանից։

Այնտեղ կան ուսումնասիրության «գործիքներ»։ Հնարավոր է՝ դու չունես Եհովայի վկաների աստվածաշնչյան գրականությունը, որ մատչելի է քո լեզվով։ Մեր գրադարանում կան գրեթե բոլոր վերջին հրատարակությունները։ Այնտեղ գուցե գտնես Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ, լավ բառարաններ և այլ աշխատություններ, որոնք կօգնեն քեզ։ Հանդիպումներից առաջ կամ հետո կարող ես ազատորեն օգտվել գրադարանից։ Եթե կա նաև համակարգիչ, ապա հավանաբար կարող ես օգտվել նաև էլեկտրոնային ««Դիտարանի» գրադարանից», որտեղ կա մեր հրատարակությունների ամբողջ հավաքածուն։ Այս էլեկտրոնային ծրագրի միջոցով կարող ես հեշտությամբ փնտրտուքներ անել՝ նշելով թեման, բառը կամ սուրբգրային համարը։

Այն օգնություն է Մեր կյանքը և ծառայությունը հանդիպմանը մասնակցողների համար։ Եթե հանձնարարություն ունես ապա այն պատրաստելու համար կարող ես օգտվել գրադարանից։ Գրադարանի համար պատասխանատու է Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման վերակացուն։ Նա վերահսկում է, որ վերջին հրատարակություններն առկա լինեն և ամեն բան իր տեղում լինի։ Նա կամ քեզ հետ ուսումնասիրություն անցկացնող Վկան ցույց կտա, թե ինչպես կարող ես գտնել քեզ հետաքրքրող նյութը։ Սակայն հիշիր, որ չի կարելի գրադարանին պատկանող հրատարակությունները դուրս տանել։ Ինչ խոսք, նաև հարկավոր է խնամքով վերաբերվել դրանց և նշումներ չանել դրանց մեջ։

Աստվածաշնչում ասվում է, որ «Աստծու մասին գիտելիքներ գտնելու» համար մենք պետք է պատրաստ լինենք փնտրելու դրանք այնպես, ինչպես կփնտրեինք «թաքցված գանձերը» (Առակներ 2։1–5)։ Թագավորության սրահի գրադարանը կարող է օգնել քեզ սկսելու «որոնումներդ»։

  • Ուսումնասիրության ի՞նչ «գործիքներ» կան Թագավորության սրահի գրադարանում։

  • Ո՞ւմ կարող ես դիմել իմանալու համար գրադարանից լավագույնս օգտվելու ձևը։