Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դաս 14

Թագավորություն, որն իշխելու է ողջ երկրի վրա

Թագավորություն, որն իշխելու է ողջ երկրի վրա

Գիտե՞ս, թե դա ինչ Թագավորություն է։~ Այո՛, դա Աստծու Թագավորությունն է, որը երկիրը դրախտ կդարձնի։ Կցանկանա՞ս ավելին իմանալ այդ Թագավորության մասին։~ 

Ամեն թագավորություն ունի թագավոր, որն իշխում է իր երկրի ժողովրդի վրա։ Գիտե՞ս՝ ով է Աստծու Թագավորության Թագավորը։~ Այո՛, Հիսուս Քրիստոսն է։ Նա ապրում է երկնքում և շուտով կթագավորի երկրի վրա ապրող բոլոր մարդկանց վրա։ Քո կարծիքով՝ մենք երջանիկ կլինե՞նք, երբ Հիսուսը թագավորի ողջ երկրի վրա։~ 

Ո՞ր օրհնությանն ես անհամբերությամբ սպասում։

Մենք շատ երջանիկ կլինենք, քանի որ դրախտում մարդիկ իրար հետ չեն վիճի, նաև չեն լինի պատերազմներ։ Բոլորը կսիրեն իրար։ Ոչ ոք չի հիվանդանա ու չի մահանա։ Կույրերը կտեսնեն, խուլերը կլսեն, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում քայլել, նույնիսկ կվազեն ու կթռչկոտեն։ Բոլոր մարդիկ առատ ուտելիք կունենան։ Իսկ կենդանիները ո՛չ մարդկանց կվնասեն, ո՛չ էլ միմյանց։ Մահացած մարդիկ կյանքի կվերադառնան։ Այն հավատարիմ մարդիկ, ում մասին կարդացինք այս գրքույկում, օրինակ՝ Ռեբեկան, Ռախաբը, Դավիթը և Եղիան, հարություն կառնեն։ Կուզե՞ս տեսնել նրանց, երբ նրանք հարություն առնեն։~

Եհովան սիրում է քեզ և ուզում է, որ դու երջանիկ լինես։ Եթե շարունակես սովորել նրա մասին և հնազանդվես նրան, հավիտյան կապրես գեղեցիկ դրախտում։ Կցանկանա՞ս ապրել այնտեղ։~