Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

Քարոզչության արդյունքները— «Արտերը.... սպիտակել են հնձի համար»

Քարոզչության արդյունքները— «Արտերը.... սպիտակել են հնձի համար»

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Եհովան աճեցնում է Թագավորության ճշմարտության սերմերը

1, 2. ա) Ինչո՞ւ էին աշակերտները տարակուսել։ բ) Հիսուսը ի՞նչ հնձի մասին էր խոսում։

 ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ տարակուսանքի մեջ էին։ Քիչ առաջ Հիսուսը, ձեռքը տարածելով դեպի գարու արտերը, ասաց. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար»։ Բայց արտերը կանաչ էին, գարին նոր էր ծլել։ «Ի՞նչ հունձ,— հավանաբար անցավ նրանց մտքով։— Հնձին դեռ մի քանի ամիս կա» (Հովհ. 4։35

2 Բայց Հիսուսը բառացի հնձի մասին չէր խոսում։ Նա պահն օգտագործեց, որպեսզի աշակերտներին հոգևոր հնձի մասին երկու կարևոր բան սովորեցնի։ Իմանալու համար, թե ինչ, եկեք ավելի մանրամասն քննենք այս դրվագը։

Գործելու կոչ և ցանկալի պարգև

3. ա) Հավանաբար ի՞նչը մղեց Հիսուսին ասել, որ արտերը սպիտակել են (տես նաև ծանոթագրությունը)։ բ) Ինչպե՞ս Հիսուսը հստակեցրեց իր խոսքերը։

3 Հիսուսի և աշակերտների միջև այս զրույցը տեղի ունեցավ մ.թ. 30-ի վերջերին Սամարիայի Սյուքար քաղաքի մոտ։ Մինչ աշակերտները մտել էին քաղաք, Հիսուսը դրսում՝ ջրհորի մոտ հանգստանում էր։ Նա ջրի եկած մի կնոջ հետ խոսեց ճշմարտության մասին։ Կինն անմիջապես հասկացավ նրա ասածների կարևորությունը, և երբ աշակերտները վերադարձան, գնաց քաղաք, որ իր լսած բաների մասին պատմի ծանոթներին։ Նրա պատմածը մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքում, և շատերը շտապեցին դեպի ջրհորը, որ տեսնեն Հիսուսին։ Հավանաբար այդ պահին էր, որ Հիսուսը հեռվում՝ արտերից այն կողմ, տեսնելով դեպի իրենց եկող սամարացիներին, ասաց. «Նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար»։ a Ապա հստակեցնելու նպատակով, որ ոչ թե բառացի, այլ հոգևոր հնձի մասին է խոսում, ավելացրեց. «Հնձվորը.... բերք է հավաքում հավիտենական կյանքի համար» (Հովհ. 4։5–30, 36

4. ա) Ի՞նչ երկու բան հայտնեց Հիսուսը հնձի մասին։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։

4 Այսպիսով՝ ի՞նչ երկու կարևոր բան հայտնեց Հիսուսը հոգևոր հնձի մասին։ Առաջին՝ գործը հրատապ է։ «Արտերը.... սպիտակել են հնձի համար» խոսքերով նա իր հետևորդներին կոչ էր անում գործի անցնել։ Աշակերտներին հրատապության զգացում ներշնչելու համար նա ավելացրեց, որ արդեն «հնձվորն էլ ստանում է իր վարձը»։ Այո՛, հունձն արդեն սկսվել էր, ուշացնելու ժամանակը չէր։ Երկրորդ՝ աշխատողները ուրախ են։ Հիսուսն ասաց, որ ցանողներն ու հնձողները իրար հետ ուրախանալու են (Հովհ. 4։35բ, 36)։ Ինչպես ամենայն հավանականությամբ ինքը ուրախացավ՝ տեսնելով, որ «սամարացիներից շատերը հավատացին» իրեն, այնպես էլ աշակերտներն էին ուրախանալու, երբ սրտանց մասնակցեին հնձին ու տեսնեին արդյունքները (Հովհ. 4։39–42)։ Առաջին դարում տեղի ունեցած այս դեպքի արձանագրությունը առանձնակի կարևորություն ունի մեզ համար, քանի որ այն ներկայացնում է, թե ինչ է տեղի ունենում մեր օրերում՝ բոլոր ժամանակների ամենալայնամասշտաբ հոգևոր հնձի ընթացքում։ Իսկ ե՞րբ է սկսվել այս հունձը։ Ովքե՞ր են մասնակցում դրան։ Ի՞նչ արդյունքներ է այն ունեցել։

Մեր Թագավորն առաջնորդում է հունձը

5. Ո՞վ է առաջնորդում աշխարհածավալ հունձը, և ինչպե՞ս է Հովհաննեսի տեսիլքը ընդգծում գործի հրատապ լինելը։

5 Հովհաննես առաքյալին տրված տեսիլքով Եհովան հայտնեց, որ Հիսուսին հանձնարարել է առաջնորդել երկիրը հնձելու գործը (կարդա՛  Հայտնություն 14։14–16)։ Տեսիլքում Հիսուսը ներկայացված է որպես մեկը, ով ոսկե պսակ և սուր մանգաղ ունի։ «Գլխին ոսկե պսակը», կամ՝ թագը, հաստատում է նրա դիրքը որպես իշխող Թագավոր, իսկ «ձեռքում՝ սուր մանգաղը» ցույց է տալիս նրա դերը որպես Հնձվոր։ Հրեշտակի միջոցով ասելով, որ «երկրի բերքը ամբողջությամբ հասել է»՝ Եհովան շեշտում է, որ գործը հրատապ է։ Այո՛, «եկել է հնձելու ժամը», ուշացնելու ժամանակը չէ։ Կատարելով Աստծու պատվերը՝ «մեկնի՛ր քո մանգաղը»՝ Հիսուսը գործի դրեց մանգաղը, և երկիրը հնձվեց։ Այս տեսիլքը կրկին անգամ հիշեցնում է, որ «արտերը.... սպիտակել են հնձի համար»։ Այն օգնում է նաև հասկանալ, թե երբ է սկսել այս աշխարհածավալ հունձը։

6. ա) Ե՞րբ է սկսվել հնձի սեզոնը։ բ) Ե՞րբ է սկսել երկիրը հնձվել։

6 Այն, որ Հայտնություն 14-րդ գլխում նկարագրված տեսիլքում Հիսուսը՝ Հնձվորը, թագ ուներ գլխին (համար 14), նշանակում է, որ նրա թագադրությունն արդեն տեղի էր ունեցել (Դան. 7։13, 14)։ Այսինքն՝ դրանից հետո էր, որ Հիսուսը պատվեր ստացավ սկսել հունձը (համար 15)։ Դեպքերի նման հաջորդականություն տեսնում ենք նաև Հիսուսի պատմած ցորենի և որոմի առակում, որտեղ նա նշեց. «Հունձը աշխարհի վախճանն է»։ Այսպիսով՝ հնձի սեզոնը և աշխարհի վախճանը սկսել են միաժամանակ՝ 1914-ին։ Հետո՝ հնձի սեզոնի ընթացքում, սկսեց բուն հունձը՝ ցորենը հավաքելու գործը (Մատթ. 13։30, 39)։ Իրադարձությունների զարգացման ընդհանուր պատկերին նայելով՝ կարող ենք ասել, որ հունձը սկսվել է Հիսուսի Թագավոր դառնալուց տարիներ անց։ Նախ՝ 1914-ից մինչև 1919-ի սկզբները նա իրականացրեց իր օծյալ հետևորդներին ստուգելու և զտելու գործը (Մաղ. 3։1–3; 1 Պետ. 4։17)։ Հետո՝ 1919-ին, սկսեց «երկիրը հնձել»։ Առանց ուշացնելու՝ Հիսուսը նոր նշանակված հավատարիմ ծառայի միջոցով օգնեց մեր եղբայրներին հասկանալ, թե որքան հրատապ է քարոզչական գործը։

7. ա) Եղբայրներն ինչպե՞ս հասկացան, որ քարոզչական գործը հրատապ է։ բ) Ի՞նչ հորդոր ստացան բոլորը։

7 1920թ. հուլիսի «Դիտարանում» գրվեց. «Աստվածաշնչի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ եկեղեցուն [քրիստոնեական ժողովին] մեծ առանձնաշնորհում է տրված քարոզել Թագավորության մասին լուրը»։ Օրինակ՝ Եսայիայի մարգարեությունից եղբայրները հասկացան, որ Թագավորության լուրը պետք է ամբողջ աշխարհում հռչակվի (Ես. 49։6; 52։7; 61։1–3)։ Թե ինչպես այս գործը կարվեր, նրանք չգիտեին, բայց վստահ էին, որ Եհովան պարզ կդարձներ (կարդա՛  Եսայիա 59։1)։ Հասկանալով քարոզչական գործի հրատապությունը՝ նրանք հորդորեցին բոլորին ակտիվորեն մասնակցել դրան։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։

8. 1921-ին քարոզչական գործի մասին ո՞ր երկու բանն էին ըմբռնել եղբայրները։

8 1921-ի դեկտեմբերի «Դիտարանը» տեղեկացրեց. «1921 թվականը աննախադեպ տարի է, քանի որ այս տարի ավելի շատ մարդ է լսել ճշմարտության լուրը, քան անցած որևէ տարում»։ Ամսագրում նաև ասվում էր. «Սակայն դեռ շատ բան կա անելու.... Եկեք գործը ուրախ սրտով անենք»։ Ուշադրություն դարձրու, որ եղբայրները ըմբռնել էին քարոզչական գործի մասին այն, ինչ Հիսուսը սովորեցրել էր առաքյալներին. գործը հրատապ է, աշխատողները՝ ուրախ։ 

9. ա) 1954թ. «Դիտարանում» ի՞նչ գրվեց հնձի մասին և ինչո՞ւ։ բ) Քարոզիչների ի՞նչ աճ է գրանցվել անցած 50 տարիների ընթացքում (տես « Աճի տեմպը» սանդղակը

9 1930-ականներին, երբ պարզ դարձավ, որ ուրիշ ոչխարներից բաղկացած մի մեծ բազմություն է արձագանքելու բարի լուրին, քարոզչական գործը ավելի մեծ թափ առավ (Ես. 55։5; Հովհ. 10։16; Հայտն. 7։9)։ Ի՞նչ արդյունքներ եղան։ Թագավորության լուրը քարոզողների թիվը, որ 1934-ին 41000 էր, 1953-ին հասավ 500000-ի։ Ուստի բոլոր հիմքերը կային ասելու, որ «Եհովայի ոգու և իր Խոսքի զորությամբ է, որ իրականանում է այս աշխարհածավալ հունձը», ինչպես գրվեց 1954թ. դեկտեմբերի 1-ի «Դիտարանում» b (Զաք. 4։6

 

ԱՃԻ ՏԵՄՊԸ

Երկիր

1962

1987

2013

Ավստրալիա

15,927

46,170

66,023

Բրազիլիա

26,390

216,216

756,455

Ֆրանսիա

18,452

96,954

124,029

Իտալիա

6,929

149,870

247,251

Ճապոնիա

2,491

120,722

217,154

Մեքսիկա

27,054

222,168

772,628

Նիգերիա

33,956

133,899

344,342

Ֆիլիպիններ

36,829

101,735

181,236

ԱՄՆ

289,135

780,676

1,203,642

Զամբիա

30,129

67,144

162,370

 

ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ

1950

234,952

1960

646,108

1970

1,146,378

1980

1,371,584

1990

3,624,091

2000

4,766,631

2010

8,058,359

Հնձի արդյունքները՝ պատկերավոր առակներով

10, 11. Մանանեխի հատիկի առակում աճի ո՞ր երեք հատկանիշներն են ընդգծվում։

10 Թագավորության մասին առակներով Հիսուսը նախապես ներկայացրեց, թե ինչ արդյունքներ է ունենալու հնձի գործը։ Քննենք մանանեխի հատիկի և թթխմորի առակները՝ տեսնելու համար, թե ինչպես են Հիսուսի խոսքերը կատարվում վերջին օրերում։

11 Մանանեխի հատիկի առակը։ Մի մարդ իր արտում մանանեխի մի սերմ է ցանում, որը մեծանալով դառնում է մեծ ծառ, և թռչունները նստում են նրա ճյուղերին (կարդա՛  Մատթեոս 13։31, 32)։ Աճի ո՞ր հատկանիշներն է ընդգծում այս առակը։ (1) Աճի չափը տպավորիչ է։ «Սերմերի մեջ ամենափոքրը» աճում ու դառնում է «մեծ ճյուղեր» ունեցող ծառ (Մարկ. 4։31, 32)։ (2) Աճը հաստատ լինելու է։ Հիսուսն ասաց, որ երբ սերմը ցանում են, այն ծլում ու աճում է, ոչ թե գուցե աճի։ Այսինքն՝ աճը հնարավոր չէ կանգնեցնել կամ կանխել։ (3) Աճելով ծառը ուշադրություն է գրավում և ապաստան է տալիս. «Երկնքի թռչունները» գալիս են և «բնակվելու տեղ են գտնում նրա ստվերի տակ»։ Ինչպե՞ս են այս երեք հատկանիշները առնչվում ժամանակակից հոգևոր հնձին։

12. Ի՞նչ առումներով է մանանեխի հատիկի առակը առնչվում ժամանակակից հնձին (տես նաև « Ուսուցումների թվի աճը» սանդղակը)։

12 (1) Աճի չափը։ Առակը ընդգծում է Թագավորության լուրի տարածումը և քրիստոնեական ժողովի աճը։ 1919-ից ի վեր հնձի եռանդուն մասնակիցներ են հավաքվել վերականգնված քրիստոնեական ժողովում։ Սկզբում աշխատողների թիվը քիչ էր, բայց հետո արագորեն աճեց։ Վաղ 1900-ականներից մինչև մեր օրերը բացառիկ աճ է գրանցվել (Ես. 60։22(2) Աճի հաստատ լինելը։ Քրիստոնեական ժողովի աճը երբեք հնարավոր չի եղել կանգնեցնել։ Անկախ այն բանից, թե հակառակության քանի քար են դիզել Աստծու թշնամիները այս փոքրիկ սերմի վրա, այն շարունակել է աճել՝ մի կողմ հրելով բոլոր արգելքները (Ես. 54։17(3) Ապաստան տալը։ «Երկնքի թռչունները», որ ապաստան են գտնում նրա ճյուղերի մեջ, ներկայացնում են արդեն մոտ 240 երկրներից այն միլիոնավոր ազնվասիրտ մարդկանց, ովքեր դրականորեն են արձագանքում բարի լուրին և միանում են քրիստոնեական ժողովին (Եզեկ. 17։23)։ Այստեղ նրանք ապաստան են գտնում՝ ստանում են հոգևոր սնունդ ու թարմություն (Ես. 32։1, 2; 54։13

Մանանեխի հատիկի առակը ցույց է տալիս, որ շատերն են ապաստան գտնում քրիստոնեական ժողովում (տես պարբերություն 11, 12)

13. Թթխմորի առակում աճի ո՞ր հատկանիշներն են ընդգծվում։

13 Թթխմորի առակը։ Երբ կինը ալյուրով խմոր է անում և մի փոքր թթխմոր է խառնում դրան, ամբողջ զանգվածը խմորվում է (կարդա՛  Մատթեոս 13։33)։ Աճի ո՞ր հատկանիշներն են ընդգծվում այս առակում։ Եկեք քննենք երկուսը։ (1) Աճի ժամանակ փոխակերպում է տեղի ունենում։ Թթխմորը խմորման պրոցես է առաջացնում և «զանգվածը խմորվում», կամ՝ փոխակերպվում է։ (2) Աճը համապարփակ է։ Թթխմորը աճում է՝ ընդգրկելով ամբողջ «երեք չափ ալյուրը»։ Ինչպե՞ս են այս երկու հատկանիշներն առնչվում ժամանակակից հոգևոր հնձին։

14. Ինչպե՞ս է թթխմորի առակը առնչվում ժամանակակից հնձին։

14 (1) Փոխակերպում է։ Թթխմորը ներկայացնում է Թագավորության լուրը, իսկ խմորի զանգվածը՝ մարդկությանը։ Ինչպես որ թթխմորն է խառնվելով զանգվածին փոխակերպում այն, այնպես էլ Թագավորության լուրն է փոխում մարդկանց սրտերը, երբ նրանք լսում և ընդունում են այն (Հռոմ. 12։2(2) Համապարփակ է։ Թթխմորի տարածվելը ներկայացնում է Թագավորության լուրի տարածումը։ Ինչպես որ թթխմորն է աճում ու տարածվում ողջ զանգվածով մեկ, այնպես էլ Թագավորության լուրն է տարածվում «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Այս առումով առակը ցույց է տալիս նաև, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է, Թագավորության լուրը թեև աննկատ, բայց տարածվում է։

15. Ինչպե՞ս են կատարվում Եսայիա 60։5, 22 համարներում գրված խոսքերը (տես նաև « Եհովան անհնարինը հնարավոր դարձրեց» և « Ինչպես ամենափոքրը դարձավ հզոր ազգ» շրջանակները, էջ 93, 96, 97)։

15 Նախքան Հիսուսը կպատմեր այս առակները, Եհովան Եսայիա մարգարեի միջոցով դեռևս 800 տարի առաջ հայտնել էր, թե ինչ լայնամասշտաբ է լինելու ժամանակակից հոգևոր հունձը և ինչ ուրախություն է այն պատճառելու։ Եհովան պատկերավոր խոսքով ներկայացրեց, որ մարդիկ հեռուներից գալու և հավաքվելու են իր կազմակերպության մեջ։ Դիմելով մի կնոջ, որն այսօր խորհրդանշում է երկրի վրա օծյալ մնացորդին՝ նա ասաց. «Դու կտեսնես ու կշողաս, և սիրտդ կթրթռա ու կլայնանա, որովհետև ծովի գանձերը դեպի քեզ կհորդեն, ու ազգերի հարստությունը քեզ մոտ կգա» (Ես. 60։1, 4, 5, 9 c Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Այսօր Եհովային երկար տարիներ ծառայողները շողում են ուրախությունից՝ տեսնելով, թե ինչպես է Թագավորության քարոզիչների թիվը աճում՝ ընդամենը մի փոքր խմբից հասնելով հազարների։

Մեր ուրախության պատճառները

16, 17. Ո՞րն է պատճառներից մեկը, որ ցանողն ու հնձողը ուրախանում են միասին (տես նաև « Երկու թերթիկներ գրավեցին երկու սրտեր» շրջանակը)։

16 Հիշո՞ւմ ես, Հիսուսն իր առաքյալներին ասաց. «Հնձվորը.... բերք է հավաքում հավիտենական կյանքի համար, որպեսզի թե՛ ցանողը և թե՛ հնձողը իրար հետ ուրախանան» (Հովհ. 4։36)։ Որո՞նք են այս համաշխարհային հնձի ժամանակ «իրար հետ» ուրախանալու պատճառները։ Քննենք երեքը։

17 Առաջին՝ մենք ուրախանում ենք, քանի որ տեսնում ենք Եհովայի ձեռքը այս գործում։ Թագավորության լուրը քարոզելիս մենք սերմնացանի դերն ենք կատարում (Մատթ. 13։18, 19)։ Իսկ երբ օգնում ենք մեկին դառնալու Քրիստոսի աշակերտը, կատարում ենք հնձվորի դերը։ Եվ բոլորս միասին ցնծում ենք ուրախությունից՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան Թագավորության սերմը աճեցնում ու մեծացնում (Մարկ. 4։27, 28)։ Լինում է, որ մեր ցանած սերմերից որոշները ծլարձակում են ավելի ուշ, և ուրիշներն են հնձում բերքը։ Օրինակ՝ Բրիտանիայում ապրող մի քույր՝ Ջոանը, որը մկրտվել է 60 տարի առաջ, պատմում է. «Հանդիպել եմ մարդկանց, ովքեր ասել են, որ տարիներ առաջ ես եմ քարոզել ու սերմը ցանել նրանց սրտում։ Չեմ էլ իմացել, որ ուրիշ Վկաներ հետագայում Աստվածաշունչ են ուսումնասիրել նրանց հետ և օգնել են դառնալ Եհովայի ծառաներ։ Սիրտս հրճվանքով է լցվում, երբ տեսնում եմ, որ իմ ցանած սերմերը աճել են ու պտուղ տվել» (կարդա՛  1 Կորնթացիներ 3։6, 7)։ Քեզ հետ է՞լ է նման բան եղել։

18. Ուրախ լինելու ի՞նչ պատճառի մասին է նշվում 1 Կորնթացիներ 3։8-ում։

18 Երկրորդ՝ մենք ուրախությամբ կատարում ենք մեր գործը, քանի որ միշտ հիշում ենք Պողոսի խոսքերը. «Յուրաքանչյուրը կստանա իր վարձատրությունը՝ իր իսկ աշխատանքի համեմատ» (1 Կորնթ. 3։8)։ Այսինքն՝ վարձատրությունը տրվում է աշխատանքի համար, ոչ թե արդյունքի։ Որքա՜ն մխիթարական է այս խոսքը նրանց համար, ովքեր աշխատում են ոչ այնքան բերրի դաշտերում։ Եհովայի համար յուրաքանչյուր Վկա, ով սրտանց մասնակցում է ցանելու գործին, արդեն իսկ «շատ պտուղ» է բերում, ուստիև ուրախանալու պատճառ ունի (Հովհ. 15։8; Մատթ. 13։23

19. ա) Ինչպե՞ս է Մատթեոս 24։14-ում գրված Հիսուսի մարգարեությունը առնչվում մեր ուրախությանը։ բ) Ի՞նչ պետք է հիշենք, երբ մեզ չի հաջողվում աշակերտ պատրաստել։

19 Երրորդ՝ մենք ուրախանում ենք, քանի որ մեր կատարած աշխատանքը նպաստում է Հիսուսի ասած մարգարեության իրականացմանը։ Ուշադրություն դարձրու՝ ինչ պատասխանեց նա, երբ աշակերտները հարցրին. «Ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը»։ Մի շարք իրադարձություններ թվարկելուց հետո Հիսուսը նշեց նաև համաշխարհային քարոզչության մասին։ Արդյո՞ք նա նկատի ուներ աշակերտներ պատրաստելու գործը։ Ո՛չ։ Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։3, 14)։ Փաստորեն՝ նշանի մասը Թագավորության քարոզչությունն էր՝ սերմը ցանելու գործը։ Ուրեմն քարոզելիս հիշենք, որ նույնիսկ եթե մեզ չհաջողվի աշակերտ պատրաստել, «վկայություն» տալն արդեն իսկ հաջողվել է։ d Այո՛, անկախ մարդկանց արձագանքից, մենք մասնակցում ենք Հիսուսի ասած մարգարեության կատարմանը և պատիվ ենք համարում ծառայել Աստծուն որպես նրա «համագործակիցներ» (1 Կորնթ. 3։9)։ Սա, իրոք որ, ուրախանալու մեծ պատճառ է։

«Արևածագից մինչև արևամուտ»

20, 21. ա) Ինչպե՞ս է այսօր իրականանում Մաղաքիա 1։11-ում գրված մարգարեությունը։ բ) Հնձի առնչությամբ ի՞նչ ես վճռել անել և ինչո՞ւ։

20 Առաջին դարում Հիսուսը օգնեց առաքյալներին հասկանալ, որ հնձի գործը հրատապ է։ Իսկ 1919-ից ի վեր իր ժամանակակից հետևորդներին է օգնել նույն ճշմարտությունը հասկանալ։ Ուստի նրանք մեծ զարկ են տվել քարոզչությանը։ Ակնհայտ է, որ ոչինչ չի կարող կանգնեցնել այն։ Ինչպես մարգարեացել է Մաղաքիան, հունձն այսօր իրականացվում է «արևածագից մինչև արևամուտ» (Մաղ. 1։11)։ Այո՛, առավոտից մինչ երեկո արևելքից մինչև արևմուտք ցանողներն ու հնձողները աշխատում են հրատապության զգացումով և ուրախանում են միասին։

21 Հետադարձ հայացք գցելով անցած հարյուրամյակին՝ տեսնում ենք, թե ինչպես է Աստծու ծառաների փոքր խումբը դարձել «հզոր ազգ», և մեր սիրտը ցնծում է ուրախությունից (Ես. 60։5, 22 Թող որ այդ ուրախությունն ու բերկրանքը և «հնձի Տիրոջ»՝ Եհովայի հանդեպ սերը մղեն յուրաքանչյուրիս մասնակցել գործին և ավարտին հասցնել բոլոր ժամանակների ամենալայնամասշտաբ հունձը (Ղուկ. 10։2

a Հիսուսը ասաց՝ սպիտակել են, հավանաբար այն պատճառով, որ իրենց մոտ եկող սամարացիները, ըստ ամենայնի, սպիտակ վերնահագուստներով էին։

b Այդ տարիների և հաջորդող տասնամյակների մասին ավելին իմանալու համար կարդա «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքի 425–520-րդ էջերի տեղեկությունը, որտեղ խոսվում է 1919–1992թթ. հնձի արդյունքների մասին։

c Այս մարգարեության մանրամասներին ծանոթանալու համար տես 2002թ. հուլիսի 1-ի «Դիտարանը», էջ 9–19։

d Այդ կարևոր ճշմարտությունը հասկացել էին դեռևս Աստվածաշունչ ուսումնասիրողները։ 1895թ. նոյեմբերի 15-ի «Դիտարանում» գրվել էր. «Նույնիսկ եթե քիչ ցորեն հավաքվի, միևնույն է, ճշմարտության մասին առատ վկայություն կտրվի.... Բոլորը կարող են քարոզել Ավետարանը»։