Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձախում։ Քույրը ֆոնոգրաֆով միացրել է եղբայր Ռադերֆորդի ելույթը (1930-ականների վերջ, Ալաբամա, ԱՄՆ); աջում։ Շվեյցարիա

ԲԱԺԻՆ 1

Ճշմարտությունը Թագավորության մասին— Բացահայտվում է անիմանալին

Ճշմարտությունը Թագավորության մասին— Բացահայտվում է անիմանալին

ՏԵՍՆՈՒՄ ես, թե ինչպես են փայլում նրա աչքերը, երբ հասկանում է Աստվածաշնչում գրված խոսքերի իմաստը, որ քիչ առաջ կարդացիք։ «Փաստորեն, մենք կարող ենք ապրել դրախտում հավիտյան, այսինքն՝ հենց այստեղ, երկրի վրա...»,— ոգևորված ասում է նա։ Ծառայակիցդ ժպտում է նրան ու հարցնում. «Մի՞թե դա՛ չէ գրված Աստվածաշնչում»։ Ուսումնասիրողը ուրախ, բայց փոքր-ինչ շփոթված պատասխանում է. «Ախր հավատս չի գալիս։ Ոչ ոք նման բան երբեք ինձ չի ասել»։ Այդ պահին հիշում ես, որ մի քանի շաբաթ առաջ էլ նա նման կերպ արձագանքեց, երբ իմացավ, որ Աստծու անունը Եհովա է։

Քեզ ծանո՞թ է այս իրավիճակը։ Շատերն են այսպես արձագանքել, երբ իմացել են ճշմարտությունը։ Այդ պահերը հիշեցնում են, թե որքան արժեքավոր է մեզ տրված նվերը՝ ճշմարտության մասին գիտելիքները։ Բայց մի պահ մտածիր, ինչպե՞ս է այդ նվերը հասել անձամբ քեզ։ Այս բաժնում կխոսվի այդ մասին։ Այն, թե ինչպես է Աստծու ժողովրդի համար աստիճանաբար բացվել ճշմարտության լույսը, անհերքելի ապացույց է, որ Աստծու Թագավորությունը իրական է։ Եվ արդեն մի դար է, ինչ այդ Թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, ակտիվորեն գործում է, որպեսզի Աստծու ժողովրդի համար ճշմարտությունը ավելի հստակ դառնա։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԳԼՈՒԽ 3

Եհովան հայտնում է իր նպատակը

Թագավորությունը սկզբում կա՞ր Աստծու նպատակի մեջ։ Ինչպե՞ս Հիսուսը լույս սփռեց Թագավորության վրա։

ԳԼՈՒԽ 4

Եհովան փառավորում է իր անունը

Աստծու անվան հետ կապված ի՞նչ է իրագործել Թագավորությունը։ Ինչպե՞ս կարող ես անձամբ նպաստել Եհովայի անվան սրբացմանը։

ԳԼՈՒԽ 5

Թագավորը լույս է սփռում Թագավորության վրա

Իմացիր, թե վերջին հարյուրամյակում ինչ հստակեցումներ են եղել Աստծու Թագավորության հետ կապված որոշ հարցերում։