Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձախում։ 1926թ.-ին Բեթելի ընտանիքը վերջին անգամ տոնեց Սուրբ Ծնունդը; աջում։ Մարդիկ տեսնում են, որ Եհովայի վկաները տարբերվում են բոլորից

ԲԱԺԻՆ 3

Թագավորության չափանիշները— Հետևում ենք Աստծու արդարությանը

Թագավորության չափանիշները— Հետևում ենք Աստծու արդարությանը

ՀԵՌՎՈՒՄ տեսնելով հարևանիդ՝ ողջունում ես նրան։ Նկատել ես, որ նա ուշադիր հետևում է քեզ ու ընտանիքիդ անդամներին։ Նա էլ քեզ է ողջունում և մոտ է կանչում։ «Մի բան եմ ուզում հարցնել։ Դուք տարբերվում եք ուրիշներից։ Ո՞րն է պատճառը»,— ասում է նա։ «Ի՞նչ նկատի ունես»,— հարցնում ես դու։ «Դե, այն, որ... դուք՝ Եհովայի վկաներդ, մյուս հավատացյալների նման չեք։ Տոներ չեք նշում, բանակ չեք գնում, ընտրությունների չեք մասնակցում, չեք ծխում։ Նաև տեսնում եմ, որ ձեր ընտանիքը բարոյական բարձր չափանիշներով է ապրում։ Ի՞նչն է պատճառը, որ դուք այսքան տարբեր եք»։

Դու գիտես, որն է պատճառը. մենք ապրում ենք Աստծու Թագավորության իշխանության ներքո, և մեր Թագավորը՝ Հիսուսը, մաքրում ու զտում է մեզ։ Նա օգնում է մեզ իր քայլերին հետևել և այդպիսով տարբերվել այս չար աշխարհի մարդկանցից։ Այս բաժնում կխոսենք, թե ինչպես է Մեսիական Թագավորը Աստծու ժողովրդին մաքրել ու զտել հոգևոր և բարոյական առումներով և թե ինչ բարեփոխումներ է արել կազմակերպչական հարցերում, ու այդ ամենը՝ Աստծուն փառք բերելու համար։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԳԼՈՒԽ 10

Թագավորը մաքրում է Աստծու ժողովրդին հոգևորապես

Իմացիր, թե ինչ ընդհանրություն ունեն Սուրբ Ծնունդը և խաչը։

ԳԼՈՒԽ 11

Բարոյական մաքրություն— Արտացոլել Աստծու սրբությունը

Եզեկիելի տեսիլքի տաճարի դռներն ու պահապանների սենյակները հատուկ նշանակություն ունեն վերջին օրերում Աստծու ժողովրդի համար։

ԳԼՈՒԽ 12

Կազմակերպված՝ ծառայելու «խաղաղության Աստծուն»

Աստվածաշունչը անկարգությունը հակադրում է ոչ թե կարգուկանոնին, այլ խաղաղությանը։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է այս հարցի պատասխանը առնչվում քրիստոնյաներին։