Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձախում։ Բացօթյա հանդիպում Լոնդոնում, Անգլիա, 1945; աջում։ Մեկօրյա հատուկ համաժողով Մալավիում, Աֆրիկա, 2012

ԲԱԺԻՆ 5

Թագավորության տրամադրած կրթությունը— Թագավորի ծառաները կրթվում են

Թագավորության տրամադրած կրթությունը— Թագավորի ծառաները կրթվում են

ՀԻԱՑԱԿԱՆ ժպիտը փայլում է դեմքիդ։ Համակ ուշադրությամբ լսում ես բեմին կանգնած հռետորին։ Նա ձեր ժողովի երիտասարդ եղբայրներից է և առաջին անգամ է համաժողովում ելույթ ներկայացնում։ Լսում ես նրան և հիանում։ Հիշում ես նրա առաջին ելույթները ժողովում... Հիմա ինչքա՜ն հմուտ է դարձել։ Նա զգալիորեն առաջադիմել է Ռահվիրայական ծառայության դպրոցից հետո։ Վերջերս էլ կնոջ հետ մասնակցել է Թագավորության քարոզիչների դպրոցին։ Հրաշալի ելույթ էր, բոլորը ծափահարում են։ Նայում ես շուրջդ ու երախտագիտությամբ մտածում այն կրթության մասին, որ ստանում է Աստծու ժողովուրդը։ Իսկապես որ, այն անզուգական է։

Աստվածաշնչում մարգարեացված էր մի ժամանակի մասին, երբ Աստծու բոլոր ծառաները «Եհովայից ուսուցանված կլինեն» (Ես. 54։13)։ Մենք ապրում ենք հենց այդ ժամանակում։ Կրթությունը, որ ստանում ենք, ոչ միայն հրատարակությունների միջոցով է, այլև ժողովների, համաժողովների և տարբեր դպրոցների, որոնք պատրաստում են մեզ Եհովայի կազմակերպության մեջ տարբեր նշանակումների համար։ Այս բաժնում մենք կիմանանք, թե ինչպես է տրամադրվող բազմակողմանի կրթությունը վկայում, որ Աստծու Թագավորությունն իշխում է այսօր։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԳԼՈՒԽ 16

Հանդիպումներ երկրպագության համար

Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտվել հանդիպումներից, որոնց ժամանակ երկրպագում ենք Եհովային։

ԳԼՈՒԽ 17

Թագավորի ծառաները կրթություն են ստանում

Ինչպե՞ս են Աստվածապետական դպրոցներն օգնում Թագավորության քարոզիչներին կատարելու իրենց պատասխանատվությունները։