Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձախում։ Շվեյցարիայից Գերմանիայի եղբայրներին ուղարկված օգնություն, 1946; աջում։ Ճապոնիայում ցունամիից հետո վերակառուցում են Թագավորության սրահը, 2011

ԲԱԺԻՆ 6

Աջակցություն Թագավորությանը— Շինարարություն և հումանիտար օգնություն

Աջակցություն Թագավորությանը— Շինարարություն և հումանիտար օգնություն

ՄՏՆՈՒՄ ես Թագավորության սրահ ու նայում ես շուրջդ։ Միշտ հպարտացել ես այս շինությամբ։ Ակամայից ջերմ հուշեր են արթնանում այն օրերից, երբ կառուցում էիք այս շենքը։ Տարիներ առաջ էր... Բայց այժմ սիրտդ մեկ այլ տեսակ հպարտությամբ է լցվում, քանի որ վերջերս եղած աղետից հետո Վկաների համար այն դարձել էր տուժածներին օգնություն տրամադրելու կենտրոն։ Մասնաճյուղի կոմիտեն իսկույն միջոցներ էր ձեռնարկել բոլորին սնունդով, հագուստով, ջրով և այլ անհրաժեշտ բաներով ապահովելու համար։ Նվիրաբերված օգնությունը կարգուկանոնով դասավորված է Սրահում։ Եղբայրներն ու քույրերը մտնում են և վերցնում ինչ իրենց անհրաժեշտ է։ Նկատում ես, թե ինչպես են շատերի աչքերից արցունքներ հոսում։

Հիսուսն ասել էր, որ իր հետևորդները կճանաչվեն իրար հանդեպ ունեցած սիրով (Հովհ. 13։34, 35)։ Այս բաժնում կխոսենք, թե ինչպես են Եհովայի վկաները քրիստոնեական սեր դրսևորել՝ իրականացնելով շինարարական նախագծեր և օգնություն տրամադրելով աղետից տուժածներին։ Սիրո այս դրսևորումները զորեղ ապացույցներ են, որ ապրում ենք Քրիստոսի Թագավորության իշխանության ներքո։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԳԼՈՒԽ 18

Ինչպես է ֆինանսավորվում Թագավորության գործունեությունը

Որտեղի՞ց Եհովայի վկաներին դրամական միջոցներ։ Ինչպե՞ս են դրանք օգտագործվում։

ԳԼՈՒԽ 19

Եհովային փառք բերող շինարարություն

Երկրպագության վայրերը փառք են բերում Աստծուն, սակայն նրա համար ամենից կարևորը մարդիկ են։

ԳԼՈՒԽ 20

Օգնություն տրամադրելը՝ որպես սուրբ ծառայություն

Ինչո՞ւ է տուժածներին օգնություն տրամադրելու գործը Եհովային մատուցվող սուրբ ծառայության մաս կազմում։