Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ նպատակ ունի Աստված մեզ հետ կապված

Ի՞նչ նպատակ ունի Աստված մեզ հետ կապված

ԹԵՐԹ կարդանք, հեռուստացույց դիտենք, թե ռադիո լսենք, ամեն տեղ վատ լուրեր են՝ հանցագործություն, պատերազմ, ահաբեկչություն։ Հնարավոր է՝ ինքդ էլ տառապանքներ ես կրում հիվանդության կամ հարազատի մահվան պատճառով։

Հարցրու ինքդ քեզ.

  • Մի՞թե սա էր Աստված ուզում իմ ու իմ ընտանիքի համար։

  • Խնդիրներս հաղթահարելու համար որտե՞ղ կարող եմ օգնություն գտնել։

  • Երբևիցե երկրի վրա խաղաղություն կլինի՞։

Աստվածաշունչը հստակ պատասխանում է այս հարցերին։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՀՐԱՇԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼԸ

Թերևս մտածես, որ այս գրքի առաջին էջերում գրվածները ուղղակի երազանք են, բայց Աստված խոստացել է, որ շատ շուտով անելու է այդ փոփոխությունները, և Աստվածաշնչում ասվում է, թե նա ինչպես է դա անելու։

Աստվածաշունչը ուրիշ բաների մասին էլ է խոսում։ Այնտեղ ասվում է, թե ինչ կարող ենք անել, որ արդեն այսօր երջանիկ լինենք և վայելենք կյանքը։ Մի պահ մտածիր, թե ինչն է քեզ ցավ ու անհանգստություն պատճառում։ Գուցե ունես ֆինանսական և ընտանեկան խնդիրներ, վատ առողջություն կամ էլ հարազատ ես կորցրել։ Աստվածաշունչը կարող է օգնել, որ հաղթահարես քո խնդիրները և մխիթարություն գտնես։ Այն պատասխանում է հետևյալ կարևոր հարցերին։

Այն փաստը, որ կարդում ես այս գիրքը, ցույց է տալիս, որ ուզում ես իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Այս գիրքը կօգնի քեզ այդ հարցում։ Բոլոր պարբերությունների համար կան հարցեր, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը։ Միլիոնավոր մարդիկ Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրել են Աստվածաշունչը և մեծ բավականություն են ստացել։ Հուսով ենք՝ ուսումնասիրությունը քեզ էլ դուր կգա։ Թող Աստված օրհնի ջանքերդ և օգնի, որ հասկանաս, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։