Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 8

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

1. Ո՞ր հայտնի աղոթքն ենք քննելու։

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդկանց է ծանոթ «Հայր մեր» աղոթքը, որը նաև կոչվում է «Տերունական աղոթք»։ Սա այն հայտնի աղոթքն է, որի միջոցով Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց՝ ինչպես աղոթել։ Ինչի՞ մասին է այդ աղոթքը, և ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար։

2. Հիսուսն ի՞նչ երեք բաների մասին սովորեցրեց աղոթել։

2 Հիսուսն ասաց. «Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»» (կարդա Մատթեոս 6։9–13)։ Ինչո՞ւ Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել այս երեք բաների մասին (տես Ծանոթագրություն 20

3. Ի՞նչ կիմանանք Աստծու Թագավորության մասին։

3 Մենք արդեն իմացանք, որ Աստծու անունը Եհովա է։ Իմացանք նաև, թե ինչ նպատակ ունի նա մարդկանց ու երկրի առնչությամբ։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ աղոթքում ասաց՝ «թող գա քո թագավորությունը»։ Այժմ կիմանանք, թե ինչ է Աստծու Թագավորությունը, ինչ է այն իրագործելու և ինչպես է սրբացնելու Աստծու անունը։

Ի՞ՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

4. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և ո՞վ է դրա Թագավորը։

4 Եհովան հաստատել է մի երկնային կառավարություն, որը Աստվածաշնչում կոչվում է Աստծու Թագավորություն։ Նա Հիսուսին է նշանակել որպես այդ Թագավորության Թագավոր։ Հիսուսը «թագավորների Թագավորն է և տերերի Տերը» (1 Տիմոթեոս 6։15)։ Նա կարող է շատ ավելին անել մարդկանց համար, քան ցանկացած այլ ղեկավար։ Նա շատ ավելի զորեղ է, քան աշխարհի բոլոր ղեկավարները միասին վերցրած։

5. Որտեղի՞ց է իշխելու Աստծու Թագավորությունը, և ի՞նչն է ղեկավարելու։

5 Հարությունից քառասուն օր հետո Հիսուսը վերադարձավ երկինք, և հետագայում Եհովան նրան նշանակեց իր Թագավորության Թագավոր (Գործեր 2։33)։ Աստծու Թագավորությունը երկնքից ղեկավարելու է երկիրը (Հայտնություն 11։15)։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը այն անվանում «երկնային թագավորություն» (2 Տիմոթեոս 4։18

6, 7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը ամենալավ ղեկավարն է։

6 Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի նման ղեկավար չկա, քանի որ նա միակն է, «որն ունի անմահություն» (1 Տիմոթեոս 6։16)։ Մարդկային բոլոր ղեկավարներն էլ ի վերջո մահանում են, բայց Հիսուսը երբեք չի մահանա։ Այն բոլոր լավ բաները, որ նա կանի մարդկության համար, կմնան հավիտյան։

7 Աստվածաշնչում Հիսուսի մասին մարգարեացվել է. «Նրա վրա Եհովայի ոգին կլինի՝ իմաստության ու հասկացողության ոգին, խորհրդի ու զորության ոգին, գիտության ու Եհովայի հանդեպ վախի ոգին։ Նա ուրախություն կգտնի Եհովայի հանդեպ վախի մեջ։ Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի [կամ՝ խրատի] զուտ իր ականջի լսածով։ Խեղճերին արդարությամբ կդատի» (Եսայիա 11։2–4)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Հիսուսը արդար և կարեկից Թագավոր է լինելու։ Մի՞թե չէիր ցանկանա հենց այդպիսի թագավոր ունենալ։

8. Ինչի՞ց ենք իմանում, որ Հիսուսը մենակ չի թագավորելու։

8 Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված ընտրել է որոշ մարդկանց, որպեսզի նրանք Հիսուսի հետ թագավորեն երկնային Թագավորությունում։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրեց. «Եթե շարունակում ենք տոկալ, միասին կթագավորենք» (2 Տիմոթեոս 2։12)։ Իսկ քանի՞ հոգի են թագավորելու Հիսուսի հետ։

9. Քանի՞ հոգի են իշխելու Հիսուսի հետ։ Ե՞րբ է Աստված սկսել ընտրել նրանց։

9 7-րդ գլխում նշվեց մի տեսիլքի մասին, որը տրվել էր Հովհաննես առաքյալին։ Այդ տեսիլքում նա տեսավ, որ Հիսուսը թագավոր էր երկնքում, և նրա հետ կային 144 000 թագավորակիցներ։ Իսկ ովքե՞ր են այդ 144 000 անհատները։ Հովհաննեսը գրում է. «Նրանք են, որ հետևում են Գառանը [այսինքն՝ Հիսուսին], ուր էլ որ նա գնա։ Նրանք գնվեցին մարդկանց միջից» (կարդա Հայտնություն 14։1, 4)։ Այդ 144 000 հոգին հավատարիմ քրիստոնյաներ են, ում Աստված ընտրել է, որ Հիսուսի հետ «թագավորեն երկրի վրա»։ Մահանալուց հետո նրանք հարություն են առնում երկնքում ապրելու համար (Հայտնություն 5։10)։ Եհովան ընտրում է այդ խմբի անդամներին՝ սկսած առաքյալների օրերից։

10. Ինչո՞ւ է Եհովայի կողմից սիրո դրսևորում այն, որ նա Հիսուսին ու 144 000-ին է նշանակել մեզ վրա իշխելու համար։

10 Եհովան մեզ այնքան շատ է սիրում, որ Հիսուսին է նշանակել որպես մեր թագավոր և նրա թագավորակիցներին ընտրել է մարդկանց միջից։ Հիսուսը հիանալի ղեկավար կլինի, քանի որ հասկանում է մարդկանց։ Նա ապրել է որպես մարդ և տառապանքներ է կրել։ Պողոսն ասաց, որ Հիսուսը կարեկցում է մեզ և կարող է «ցավակից լինել մեր թուլություններին», և որ նա «մեզ նման փորձվել է բոլոր առումներով» (Եբրայեցիներ 4։15; 5։8)։ Հիսուսի 144 000 իշխանակիցները նույնպես տառապանքներ են կրել, պայքարել անկատարության ու տարբեր հիվանդությունների դեմ։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը և նրա իշխանակիցները կհասկանան մեր խնդիրներն ու ապրումները։

Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

11. Ինչո՞ւ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել, որ Աստծու կամքը կատարվի երկնքում։

11 Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել այն մասին, որ Աստծու կամքը կատարվի երկնքում։ Ինչո՞ւ։ 3-րդ գլխից իմացանք, որ Սատանան ըմբոստացավ Եհովայի դեմ։ Դրանից հետո Եհովան թույլ տվեց, որ Սատանան և անհավատարիմ հրեշտակները՝ դևերը, մի որոշ ժամանակ մնան երկնքում։ Հետևաբար երկնքում ոչ բոլորն էին կատարում Աստծու կամքը։ 10-րդ գլխից ավելի շատ բան կիմանանք Սատանայի ու դևերի մասին։

12. Ի՞նչ երկու կարևոր իրադարձություններ են նկարագրված Հայտնություն 12։10-ում։

12 Աստվածաշունչն ասում է, որ Աստծու Թագավորության Թագավոր դառնալուց անմիջապես հետո Հիսուսը պատերազմելու էր Սատանայի դեմ (կարդա Հայտնություն 12։7–10Հայտնություն 12։10 համարում նշվում է երկու կարևոր իրադարձության մասին. Աստծու Թագավորությունը Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ սկսում է իշխել, և Սատանան երկնքից նետվում է երկրի վրա։ Ինչպես կիմանանք, այս երկու իրադարձություններն էլ արդեն տեղի են ունեցել։

13. Ի՞նչ եղավ երկնքում, երբ Սատանան դուրս նետվեց։

13 Աստվածաշնչում ասվում է, որ հավատարիմ հրեշտակները մեծ ուրախություն ապրեցին, երբ Սատանան ու նրա դևերը դուրս նետվեցին երկնքից։ Հայտնություն 12։12-ում կարդում ենք. «Ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում»։ Երկնքում այժմ լիակատար խաղաղություն և միասնություն է տիրում, քանի որ այնտեղ բոլորը կատարում են Աստծու կամքը։

Երբ Սատանան ու նրա դևերը ցած գցվեցին երկնքից, երկրի վրա շատացան ցավն ու տառապանքը։ Բայց շուտով այդ ամենին վերջ կդրվի

14. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սատանան գցվեց երկրի վրա։

14 Իսկ ի՞նչ տեղի ունեցավ երկրի վրա։ Աշխարհի վիճակը կտրուկ վատացավ։ Այսօր երկրի վրա սարսափելի բաներ են կատարվում, որովհետև «Բանսարկուն ցած է իջել» և «մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։12)։ Այո՛, Սատանան սաստիկ զայրացած է, քանի որ նա ցած է նետվել երկնքից և գիտի, որ շատ շուտով կործանվելու է։ Նա ամեն բան անում է, որ երկիրը լցնի ցավով, տառապանքով ու դժվարություններով։

15. Արդյոք երկրի հետ կապված Աստծու նպատակը փոխվե՞լ է։

15 Բայց երկրի հետ կապված Աստծու նպատակը չի փոխվել։ Նա այսօր էլ ցանկանում է, որ մարդիկ կատարյալ լինեն և հավիտյան ապրեն դրախտային երկրում (Սաղմոս 37։29)։ Ինչպե՞ս է Աստծու Թագավորությունը իրականացնելու այս նպատակը։

16, 17. Աստծու Թագավորության մասին ի՞նչ ենք իմանում Դանիել 2։44-ից։

16 Դանիել 2։44-ում ասվում է. «Այն թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան»։ Այս մարգարեությունից ի՞նչ ենք իմանում Աստծու Թագավորության մասին։

17 Առաջին՝ այնտեղ ասվում է, որ Աստծու Թագավորությունը հաստատվելու էր «այն թագավորների օրերում»։ Սա նշանակում է, որ երբ այն սկսեր իշխել, երկրի վրա դեռևս գոյություն էին ունենալու այլ թագավորություններ։ Երկրորդ՝ մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստծու Թագավորությունը հավիտյան է մնալու և երբեք չի փոխարինվելու մեկ ուրիշ կառավարությամբ։ Եվ երրորդ՝ իմանում ենք, որ պատերազմ է լինելու Աստծու Թագավորության և աշխարհի կառավարությունների միջև։ Աստծու Թագավորությունը հաղթելու է այդ պատերազմում և լինելու է միակ կառավարությունը, որն իշխելու է մարդկության վրա։ Դա լինելու է լավագույն կառավարությունը, որ մարդիկ երբևէ կարող էին ունենալ։

18. Ի՞նչ է կոչվում այն պատերազմը, որը տեղի է ունենալու Աստծու Թագավորության և այս աշխարհի կառավարությունների միջև։

18 Իսկ ի՞նչ կլինի նախքան այդ վճռական պատերազմը։ Աստվածաշնչում ասվում է, որ դևերը կմոլորեցնեն «ողջ բնակեցված երկրի թագավորներին», որպեսզի «հավաքեն նրանց Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի համար»։ Այո՛, մարդկային կառավարությունները կպատերազմեն Աստծու Թագավորության դեմ, բայց կպարտվեն։ Այդ մեծ պատերազմը կոչվում է Արմագեդոն (Հայտնություն 16։14, 16; տես Ծանոթագրություն 10

19, 20. Ինչո՞ւ Աստծու Թագավորության կարիքն ունենք։

19 Ինչո՞ւ Աստծու Թագավորության կարիքն ունենք։ Առնվազն երեք պատճառով։ Առաջին՝ մենք բոլորս մեղավորներ ենք, ինչի պատճառով հիվանդանում և մահանում ենք։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ Աստծու Թագավորության ներքո մենք հավիտյան ենք ապրելու։ Հովհաննես 3։16-ում գրված է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

20 Երկրորդ պատճառը, թե ինչու Աստծու Թագավորության կարիքն ունենք, այն է, որ աշխարհը լցված է չար մարդկանցով։ Շատերը ստում են, խարդախություն անում և անբարո կյանքով ապրում։ Մենք չենք կարող որևէ բան փոխել կամ մարդկանց հետ պահել վատ գործեր անելուց։ Սակայն Աստված Արմագեդոնի ժամանակ կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր չար բաներ են անում և չեն ցանկանում փոխվել (կարդա Սաղմոս 37։10)։ Երրորդ պատճառն այն է, որ աշխարհի կառավարությունները դաժան են, անարդար և ի վիճակի չեն վերացնելու մարդկանց խնդիրները։ Դրանք չեն օգնում մարդկանց հնազանդվելու Աստծուն։ Աստվածաշունչն ասում է. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9

21. Ինչպե՞ս է Թագավորության միջոցով Աստծու կամքը կատարվելու երկրի վրա։

21 Արմագեդոնից հետո Աստծու Թագավորության միջոցով Աստծու կամքը կկատարվի երկրի վրա։ Օրինակ՝ Թագավորությունն այնպես կանի, որ Սատանան ու նրա դևերը այլևս ազդեցություն չեն ունենա երկրի վրա (Հայտնություն 20։1–3)։ Ոչ ոք չի հիվանդանա ու չի մահանա։ Փրկանքի շնորհիվ բոլոր հավատարիմ մարդիկ հավիտյան կապրեն դրախտում (Հայտնություն 22։1–3)։ Թագավորությունը կսրբացնի Աստծու անունը։ Դա նշանակում է, որ երբ այն ղեկավարի երկիրը, բոլոր մարդիկ իրենց խոսքով ու գործով փառք կբերեն Եհովայի անվանը (տես Ծանոթագրություն 21

Ե՞ՐԲ Է ՀԻՍՈՒՍԸ ԴԱՐՁԵԼ ԹԱԳԱՎՈՐ

22. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը Թագավոր չդարձավ ո՛չ երկրի վրա եղած ժամանակ, ո՛չ էլ հարություն առնելուց անմիջապես հետո։

22 Երբ Հիսուսը երկրի վրա էր, իր աշակերտներին սովորեցրեց, որ աղոթեն՝ «թող գա քո թագավորությունը»։ Հստակ է ուրեմն, որ այդ ժամանակ Աստծու Թագավորությունը դեռ չէր եկել։ Նախևառաջ Եհովան պետք է այն հաստատեր՝ Հիսուսին դարձնելով Թագավոր։ Իսկ արդյո՞ք Հիսուսը Թագավոր դարձավ երկինք վերադառնալուց անմիջապես հետո։ Ո՛չ։ Սաղմոս 110։1-ում Եհովան ասում է. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»։ Թե՛ Պետրոսը, թե՛ Պողոսը նշեցին, որ այս մարգարեությունը վերաբերում է հարություն առած Հիսուսին, ինչից հստակ երևում է, որ երկինք գնալուց հետո էլ Հիսուսը դեռ պետք է սպասեր (Գործեր 2։32–35; Եբրայեցիներ 10։12, 13)։ Իսկ որքա՞ն ժամանակ։

Աստծու Թագավորությունը կիրագործի Աստծու կամքը երկրի վրա

23. ա) Ե՞րբ Հիսուսը սկսեց իշխել։ բ) Ի՞նչ կքննենք հաջորդ գլխում։

23 1914 թ.-ից շատ տարիներ առաջ անկեղծ սիրտ ունեցող մարդկանց մի խումբ հասկացավ, որ ըստ Աստվածաշնչի մարգարեությունների՝ 1914-ը կարևոր տարեթիվ էր լինելու։ 1914 թ.-ից ի վեր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները փաստեցին, որ նրանք ճիշտ էին։ Հենց այդ տարի Հիսուսը դարձավ Թագավոր (Սաղմոս 110։2)։ Դրանից անմիջապես հետո Սատանան ցած նետվեց երկրի վրա, և այժմ նա «քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։12Հաջորդ գլխում ավելի շատ փաստեր կքննենք, որոնք ցույց են տալիս, որ ապրում ենք այդ կարճ ժամանակաշրջանում, և որ շատ շուտով Աստծու Թագավորությունը Աստծու կամքը կիրագործի երկրի վրա (տես Ծանոթագրություն 22