Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 14

Քո ընտանիքը կարող է երջանիկ լինել

Քո ընտանիքը կարող է երջանիկ լինել

1, 2. Եհովան ուզում է, որ ընտանիքներն ինչպիսի՞ն լինեն։

ԱՌԱՋԻՆ ընտանիքը ստեղծել է Եհովա Աստված։ Աստվածաշնչում ասվում է, որ նա ստեղծեց առաջին կնոջը և նրան «բերեց մարդու [Ադամի] մոտ»։ Այդ ժամանակ Ադամն ասաց. «Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից» (Ծննդոց 2։22, 23)։ Նա անչափ երջանիկ էր։ Սա ցույց է տալիս, որ Եհովան ուզում է, որ ընտանիքները երջանիկ լինեն։

2 Ցավոք, շատ մարդիկ այսօր չունեն երջանիկ ընտանիք։ Սակայն Աստվածաշնչում կան ընտանիքին վերաբերող շատ օգտակար սկզբունքներ, որոնք կիրառելու դեպքում ընտանիքի անդամները կարող են երջանիկ լինել և ջերմ փոխհարաբերություններ ունենալ (Ղուկաս 11։28

ԱՍՏՎԱԾ Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒՑ

3, 4. ա) Ամուսինը ինչպե՞ս պետք է վերաբերվի իր կնոջը։ բ) Ինչո՞ւ է կարևոր, որ ամուսինն ու կինը ներեն իրար։

3 Աստվածաշնչում ասվում է, որ ամուսինը պետք է սիրի ու հարգի իր կնոջը (կարդա Եփեսացիներ 5։25–29)։ Լավ ամուսինը ցավ չի պատճառի իր կնոջը, այլ միշտ բարի ու սիրալիր կլինի նրա հանդեպ, հոգ կտանի նրա մասին ու կպաշտպանի։

4 Իսկ ինչպե՞ս պետք է վարվի ամուսինը, երբ կինը ինչ-որ սխալ է անում։ Աստվածաշնչում ասվում է «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա» (Կողոսացիներ 3։19)։ Ամուսինը պետք է հիշի, որ ինքն էլ է սխալներ անում, և եթե ուզում է, որ Աստված ների իրեն, ինքն էլ պետք է ների իր կնոջը (Մատթեոս 6։12, 14, 15)։ Երբ ամուսինն ու կինը սրտանց ներում են իրար, դա նպաստում է, որ նրանց ընտանիքը երջանիկ լինի։

5. Ինչո՞ւ պետք է ամուսինը պատվի իր կնոջը։

5 Եհովան ցանկանում է, որ ամուսինը պատվի իր կնոջը, այսինքն՝ հարգի նրա արժանապատվությունը և թանկ համարի նրան։ Նա պետք է հոգա իր կնոջ ֆիզիկական ու զգացական կարիքները։ Դա շատ կարևոր է, քանի որ եթե ամուսինը լավ չվերաբերվի իր կնոջը, Եհովան չի լսի նրա աղոթքները (1 Պետրոս 3։7)։ Եհովան տղամարդուն կնոջից վեր չի դասում։ Նրա համար կարևոր չէ՝ անհատը տղամարդ է, թե կին. նա թանկ է համարում այն անձնավորությանը, ով սիրում է իրեն։

6. Ի՞նչ է նշանակում այն, որ ամուսինն ու կինը «մեկ մարմին են»։

6 Հիսուսն ասաց, որ երբ տղամարդն ու կինը ամուսնանում են, նրանք «այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են» (Մատթեոս 19։6)։ Նրանք պետք է միշտ նվիրված լինեն իրար և չդավաճանեն մեկը մյուսին (Առակներ 5։15–21; Եբրայեցիներ 13։4)։ Սեռական հարաբերությունների հարցում տղամարդն ու կինը չպետք է լինեն եսասեր, այլ պետք է մտածեն միմյանց կարիքների մասին (1 Կորնթացիներ 7։3–5)։ Ամուսինը միշտ պետք է հիշի աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան»։ Սա նշանակում է, որ նա պետք է սիրի ու քնքշությամբ վերաբերվի իր կնոջը։ Կնոջ համար կարևոր է զգալ ամուսնու սերն ու հոգատարությունը (Եփեսացիներ 5։29

ԱՍՏՎԱԾ Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԿՆՈՋԻՑ

7. Ինչո՞ւ ամեն ընտանիք պետք է գլուխ ունենա։

7 Ամեն ընտանիքում պետք է լինի գլուխ՝ մեկը, ով կղեկավարի այն, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարողանա լավ կատարել իր դերը։ 1 Կորնթացիներ 11։3-ում ասվում է. «Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված»։

8. Ինչպե՞ս կարող է կինը խոր հարգանք ցույց տալ ամուսնու հանդեպ։

8 Իհարկե, ամուսինը գուցե սխալներ անի։ Բայց երբ կինը թիկունք է կանգնում իր ամուսնու որոշումներին և սիրով օգնում է նրան, դա օգուտ է բերում ողջ ընտանիքին (1 Պետրոս 3։1–6)։ Աստվածաշունչն ասում է. «Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվի կինը, եթե ամուսինը չունի նույն կրոնական համոզմունքները, ինչ ինքը։ Միևնույնն է, նա պետք է խորապես հարգի նրան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Այդպես էլ դուք, կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ տեսնելով ձեր մաքուր վարքն ու խոր հարգանքը» (1 Պետրոս 3։1, 2)։ Կնոջ լավ վարքն ու հարգանքը տեսնելով՝ ամուսինը գուցե ցանկանա ավելին իմանալ նրա համոզմունքների մասին ու հարգանքով վերաբերվի դրանց։

9. ա) Ի՞նչ կարող է անել կինը, եթե համաձայն չէ ամուսնու հետ։ բ) Ի՞նչ խորհուրդներ կան կանանց համար Տիտոս 2։4, 5 համարներում։

9 Ի՞նչ կարող է անել կինը, եթե համաձայն չէ ամուսնու հետ։ Օրինակ՝ Աբրահամն ու Սառան մի հարցի հետ կապված տարբեր կարծիքներ ունեին։ Սառան հարգալից կերպով խոսեց ամուսնու հետ այդ մասին, և Եհովան Աբրահամին ասաց. «Լսիր նրա ձայնին» (Ծննդոց 21։9–12)։ Այս օրինակը ցույց է տալիս, որ կինը կարող է հարգալից ձևով հայտնել իր կարծիքը։ Բայց եթե ամուսինը վերջնական որոշում է կայացնում, որը չի հակասում Աստվածաշնչին, կինը պետք է թիկունք կանգնի այդ որոշմանը (Գործեր 5։29; Եփեսացիներ 5։24)։ Կինը պետք է հոգ տանի իր ընտանիքի մասին (կարդա Տիտոս 2։4, 5)։ Երբ ամուսինն ու երեխաները տեսնեն, թե նա որքան ջանք է թափում իրենց մասին հոգ տանելու համար, ավելի շատ կսիրեն ու կհարգեն նրան (Առակներ 31։10, 28

Ինչո՞ւ է Սառան լավ օրինակ կանանց համար

10. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը առանձին ապրելու և ամուսնալուծության մասին։

10 Երբ ընտանիքում խնդիրներ են առաջանում, որոշ զույգեր անմիջապես որոշում են առանձին ապրել կամ ամուսնալուծվել։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ «կինը չպետք է հեռանա իր ամուսնուց», և «ամուսինը չպետք է թողնի իր կնոջը» (1 Կորնթացիներ 7։10, 11)։ Այնուամենայնիվ, կան որոշ ծայրահեղ իրավիճակներ, որոնց դեպքում ամուսինները գուցե որոշեն առանձին ապրել։ Սակայն պետք է հիշել, որ դա շատ լուրջ որոշում է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ամուսնալուծության մասին։ Աստվածաշունչն ասում է, որ ամուսինները կարող են ամուսնալուծվել միայն այն դեպքում, եթե կողակիցներից մեկը սեռական անբարոյություն է գործում (Մատթեոս 19։9

ԱՍՏՎԱԾ Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻՑ

Հիսուսը լավ օրինակ է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար

11. Ամենից շատ ինչի՞ կարիք ունեն երեխաները։

11 Սիրելի՛ ծնողներ, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ։ Նրանք ունեն ձեր կարիքը։ Եվ ամենից շատ երեխաները կարիք ունեն, որ դուք սովորեցնեք նրանց Եհովայի մասին (2 Օրենք 6։4–9

12. Ծնողները ի՞նչ պետք է անեն, որպեսզի պաշտպանեն իրենց երեխաներին։

12 Սատանայի աշխարհը գնալով ավելի ու ավելի է չարանում, և գուցե լինեն մարդիկ, որ ուզենան վնասել ձեր երեխաներին։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ փորձեն սեռական ոտնձգության ենթարկել նրանց։ Որոշ ծնողներ դժվարանում են այս թեմայի մասին խոսել իրենց երեխաների հետ։ Բայց նրանք պետք է զգուշացնեն, որ նման մարդիկ կան և սովորեցնեն, թե ինչպես կարելի է պաշտպանվել նրանցից։ Ծնողնե՛ր, դուք պարտավոր եք պաշտպանել ձեր երեխաներին (1 Պետրոս 5։8 *

13. Ինչպե՞ս պետք է ծնողները դաստիարակեն իրենց երեխաներին։

13 Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին ճիշտ վարք դրսևորել։ Ինչպե՞ս։ Երբեմն գուցե կարիք լինի խրատելու նրանց, բայց դա երբեք չպետք է արվի դաժան կամ կոպիտ ձևով (Երեմիա 30։11)։ Ծնողները երբեք չպետք է խրատեն երեխային այն ժամանակ, երբ բարկացած են, քանի որ գուցե ասեն այնպիսի խոսքեր, որոնք «սրի պես խոցում են», և ցավ պատճառեն երեխաներին (Առակներ 12։18)։ Ծնողները պետք է օգնեն երեխաներին հասկանալ, թե ինչու է հարկավոր հնազանդ լինել (Եփեսացիներ 6։4; Եբրայեցիներ 12։9–11; տես Ծանոթագրություն 30

ԱՍՏՎԱԾ Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ

14, 15. Ինչո՞ւ պետք է երեխաները հնազանդ լինեն իրենց ծնողներին։

14 Հիսուսը միշտ հնազանդվում էր իր Հորը, նույնիսկ այն ժամանակ, երբ հեշտ չէր այդպես վարվել (Ղուկաս 22։42; Հովհաննես 8։28, 29)։ Եհովան ուզում է, որ երեխաներն էլ իրենց ծնողներին հնազանդվեն (Եփեսացիներ 6։1–3

15 Սիրելի՛ երեխաներ, եթե նույնիսկ ձեզ համար դժվար է հնազանդվել ձեր ծնողներին, հիշեք, որ հնազանդ լինելով՝ կուրախացնեք և՛ նրանց, և՛ Եհովային (Առակներ 1։8; 6։20; 23։22–25 *

Ի՞նչը կօգնի երեխաներին հավատարիմ մնալ Եհովային, երբ նրանց դրդում են վատ բան անելու

16. ա) Սատանան ինչպե՞ս կարող է դրդել քեզ սխալ արարքների։ բ) Ինչո՞ւ է կարևոր ընտրել այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Եհովային։

16 Սատանան կարող է ընկերներիդ կամ քո տարիքի այլ երեխաների միջոցով դրդել քեզ սխալ արարքների։ Նա գիտի, որ նրանք կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ քեզ վրա։ Օրինակ՝ Հակոբի աղջիկ Դինան այնպիսի ընկերներ ուներ, որոնք չէին սիրում Եհովային։ Դրա պատճառով Դինային և նրա ընտանիքին շատ դժբախտություններ պատահեցին (Ծննդոց 34։1, 2)։ Եթե քո ընկերներն էլ չեն սիրում Եհովային, գուցե նրանք դրդեն քեզ անելու մի բան, ինչը Եհովան ատում է։ Եվ եթե նման բան անես, ցավ կպատճառես թե՛ քեզ ու ընտանիքիդ, թե՛ Աստծուն (Առակներ 17։21, 25Ահա թե ինչու է շատ կարևոր, որ ունենաս այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Եհովային (1 Կորնթացիներ 15։33

ՔՈ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

17. Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ի՞նչ պատասխանատվություն ունի։

17 Եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամ անի այն, ինչ Աստված ակնկալում է իրենից, ընտանիքում շատ խնդիրներ չեն լինի։ Այսպիսով՝ ամուսիննե՛ր, սիրեք ձեր կանանց և հոգ տարեք նրանց մասին։ Կանա՛յք, հարգեք ու հնազանդվեք ձեր ամուսիններին, ինչպես նաև հետևեք Առակներ 31։10–31 համարներում նկարագրված կնոջ օրինակին։ Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Աստծուն (Առակներ 22։6)։ Հայրե՛ր, «լավ ղեկավարեք» ձեր ընտանիքը (1 Տիմոթեոս 3։4, 5; 5։8)։ Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին (Կողոսացիներ 3։20)։ Հիշե՛ք, որ ընտանիքում բոլորն էլ սխալներ են անում, ուստի կարևոր է խոնարհ լինել և ներողություն խնդրել։ Ինչպես տեսանք, Աստվածաշնչում կան օգտակար խորհուրդներ ընտանիքի բոլոր անդամների համար, որոնք կարող են օգնել նրանց լավագույն ձևով կատարելու իրենց դերը։

^ պարբ. 12 Երեխաներին պաշտպանելու մասին ավելի շատ տեղեկություն կարելի է գտնել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 32-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 15 Երեխան կարող է չհնազանդվել իր ծնողներին միայն այն դեպքում, եթե նրանք պահանջում են, որ նա խախտի Աստծու օրենքը (Գործեր 5։29