Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 1

Աստված ստեղծում է երկինքն ու երկիրը

Աստված ստեղծում է երկինքն ու երկիրը

Եհովա Աստված մեր Արարիչն է։ Ամեն բան նա է ստեղծել՝ թե՛ տեսանելի բաները, թե՛ անտեսանելի։ Նախքան տեսանելի բաները ստեղծելը նա շատ հրեշտակների է ստեղծել։ Գիտե՞ս, թե ովքեր են հրեշտակները։ Հրեշտակները անտեսանելի անձնավորություններ են, որոնց Եհովան ստեղծել է իր նմանությամբ։ Մենք չենք կարող նրանց տեսնել, ինչպես որ չենք կարող տեսնել Աստծուն։ Եհովայի ստեղծած առաջին հրեշտակը դարձավ նրա օգնականը։ Այդ հրեշտակը օգնեց նրան ստեղծելու աստղերը, մոլորակները և մնացած բոլոր բաները։ Այդ մոլորակներից մեկը Երկիրն է՝ մեր գեղեցիկ տունը։

Հետո Եհովան երկիրը պատրաստեց, որ դրա վրա կենդանիներ ու մարդիկ ապրեն։ Նա այնպես արեց, որ արևը լույս տա երկրին։ Նաև ստեղծեց լեռներ, օվկիանոսներ ու գետեր։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Եհովան ասաց. «Ստեղծեմ խոտ, բույսեր ու ծառեր»։ Նա աճեցրեց տարբեր տեսակի մրգեր, բանջարեղեն և ծաղիկներ։ Հետո Եհովան ստեղծեց թռչող, լողացող և սողացող բոլոր կենդանի արարածներին։ Նա ստեղծեց փոքր կենդանիներին, ինչպիսին նապաստակն է, և մեծ կենդանիներին, ինչպիսին փիղն է։ Իսկ ո՞րն է քո ամենասիրած կենդանին։

Դրանից հետո Եհովան առաջին հրեշտակին ասաց. «Արի մարդ ստեղծենք»։ Մարդը տարբերվելու էր կենդանիներից։ Նա կարողանալու էր ստեղծագործել, խոսել, ծիծաղել և աղոթել։ Նա պետք է հոգ տաներ երկրին ու կենդանիներին։ Գիտե՞ս, թե ով է եղել առաջին մարդը։ Հիմա կտեսնենք։

«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)