Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 2

Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը

Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը

Եհովան մի պարտեզ տնկեց։ Այն կոչվեց Եդեմի պարտեզ։ Այնտեղ շատ ծաղիկներ, ծառեր և կենդանիներ կային։ Հետո Աստված հողից ստեղծեց առաջին տղամարդուն՝ Ադամին, և նրա քթանցքների մեջ կյանքի շունչ փչեց։ Գիտե՞ս, թե ինչ եղավ այդ ժամանակ։ Մարդը կենդանացավ։ Եհովան Ադամին հանձնարարեց հոգ տանել պարտեզին և բոլոր կենդանիներին անուններ տալ։

Եհովան Ադամին մի կարևոր պատվեր տվեց. «Ամեն ծառից կարող ես ուտել՝ բացի մեկից։ Եթե այդ ծառի պտղից ուտես, կմեռնես»։

Ավելի ուշ Եհովան ասաց. «Մի օգնական ստեղծեմ Ադամի համար»։ Նա Ադամի վրա խոր քուն բերեց, ապա նրա կողոսկրից մի կին ստեղծեց։ Ադամը նրա անունը Եվա դրեց։ Ադամն ու Եվան կազմեցին առաջին ընտանիքը։ Ի՞նչ զգաց Ադամը, երբ տեսավ իր կնոջը։ Նա այնքան ուրախացավ, որ ասաց. «Այս ի՜նչ հրաշալի էակ Եհովան ստեղծեց իմ կողոսկրից։ Վերջապե՜ս... Ահա մեկը, որ ինձ նման է»։

Եհովան Ադամին ու Եվային պատվիրեց երեխաներ ունենալ ու լցնել երկիրը։ Նա հաճելի աշխատանք տվեց նրանց. Ադամն ու Եվան պետք է ողջ երկիրը դրախտ դարձնեին, այսինքն՝ Եդեմի պես գեղեցիկ պարտեզ։ Բայց այդպես չեղավ։ Ինչո՞ւ։ Այդ մասին կիմանանք հաջորդ գլխում։

«Նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց» (Մատթեոս 19։4)