Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 7

Բաբելոնի աշտարակը

Բաբելոնի աշտարակը

Ջրհեղեղից հետո Նոյի որդիները շատ երեխաներ ունեցան։ Նրանց ընտանիքները մեծացան և սկսեցին ապրել աշխարհի տարբեր մասերում, ինչպես որ Եհովան ասել էր։

Բայց որոշ ընտանիքներ չհնազանդվեցին Եհովային։ Նրանք ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և ապրենք այնտեղ։ Նաև մի բարձր աշտարակ շինենք, որի գագաթը մինչև երկինք կհասնի։ Այդ ժամանակ մենք շատ հայտնի կդառնանք»։

Եհովային դուր չեկավ այն, ինչ այդ մարդիկ անում էին, ուստի նա որոշեց կանգնեցնել նրանց։ Գիտե՞ս, թե Եհովան ինչ արեց։ Նա այնպես արեց, որ նրանք սկսեն տարբեր լեզուներով խոսել։ Քանի որ մարդիկ այլևս չէին հասկանում իրար, դադարեցրին շինարարությունը։ Այն քաղաքը, որ նրանք կառուցում էին, հայտնի դարձավ Բաբելոն անունով, ինչը նշանակում է «խառնաշփոթություն»։ Մարդիկ սկսեցին հեռանալ այնտեղից և բնակվել աշխարհի տարբեր մասերում։ Բայց նրանք շարունակում էին վատ բաներ անել։ Իսկ կայի՞ն մարդիկ, որոնք սիրում էին Եհովային։ Այդ մասին կիմանանք հաջորդ գլխում։

«Ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկաս 18։14)