Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

3-րդ բաժնի ներածություն

3-րդ բաժնի ներածություն

Ջրհեղեղից հետո անցան տարիներ։ Աստվածաշունչը շատ քիչ մարդկանց անուններ է նշում, ովքեր այդ ժամանակահատվածում ծառայել են Եհովային։ Այդ մարդկանց թվում էր Աբրահամը, որը կոչվեց Եհովայի ընկերը։ Ինչո՞ւ նա այդպես կոչվեց։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ տեսնելու, որ Եհովան հետաքրքրված է նրանով և ուզում է աջակցել նրան։ Աբրահամի, Ղովտի, Հակոբի և ուրիշ հավատարիմ մարդկանց նման՝ մենք կարող ենք անկաշկանդ դիմել Եհովային օգնության համար։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կկատարի իր բոլոր խոստումները։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 7

Բաբելոնի աշտարակը

Մարդիկ որոշեցին մի քաղաք և մի աշտարակ կառուցել, որի գագաթը կհասներ մինչև երկինք։ Ինչո՞ւ Աստված այնպես արեց, որ նրանք սկսեն տարբեր լեզուներով խոսել։

ԴԱՍ 8

Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն

Ինչո՞ւ Աբրահամն ու Սառան հրաժարվեցին հարմարավետ կյանքից ու Քանանի երկրում ապրեցին քոչվորի կյանքով։

ԴԱՍ 9

Երկար սպասված որդի

Աստված ինչպե՞ս էր կատարելու Աբրահամին տված իր խոստումը։ Աբրահամի ո՞ր որդու միջոցով էր այն կատարվելու՝ Իսահակի՞, թե՞ Իսմայելի։

ԴԱՍ 10

Հիշիր Ղովտի կնոջը

Աստված Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ ու կրակ թափեց։ Այդ քաղաքներն ինչո՞ւ կործանվեցին։ Ինչո՞ւ պետք է հիշենք Ղովտի կնոջը։

ԴԱՍ 11

Հավատի փորձություն

Աստված Աբրահամին ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո միակ որդուն և Մորիա երկրի լեռներից մեկի վրա զոհաբերիր նրան»։ Աբրահամն ինչպե՞ս էր հաղթահարելու հավատի այդ փորձությունը։

ԴԱՍ 12

Հակոբը ստանում է ժառանգությունը

Իսահակը և Ռեբեկան երկվորյակ տղաներ ունեցան։ Մեկի անունը դրեցին Եսավ, մյուսինը՝ Հակոբ։ Քանի որ Եսավը առաջինն էր ծնվել, նա պետք է հատուկ ժառանգություն ստանար։ Ինչո՞ւ նա հրաժարվեց դրանից մի աման ոսպի համար։

ԴԱՍ 13

Հակոբն ու Եսավը հաշտվում են

Ինչպե՞ս Հակոբը օրհնվեց հրեշտակի կողմից։ Ինչպե՞ս նա հաշտվեց Եսավի հետ։