Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

6-րդ բաժնի ներածություն

6-րդ բաժնի ներածություն

Վերջիվերջո իսրայելացիները հասան Ավետյաց երկիր։ Այնտեղ խորանը դարձավ ճշմարիտ երկրպագության կենտրոնը։ Քահանաները ժողովրդին սովորեցնում էին Օրենքը, իսկ դատավորները առաջնորդություն էին տալիս։ Այս բաժնում կտեսնենք, թե մարդու որոշումներն ու արարքները ինչ մեծ ազդեցություն կարող են թողնել ուրիշների վրա։ Յուրաքանչյուր իսրայելացի պատասխանատվություն էր կրում Եհովայի և իր մերձավորի առաջ։ Ցույց տուր, թե Դեբորան, Նոեմին, Հեսուն, Աննան, Հեփթայեի աղջիկն ու Սամուելը ինչ ազդեցություն են ունեցել իրենց հայրենակիցների վրա։ Ընդգծիր այն միտքը, որ նույնիսկ որոշ ոչ իսրայելացիներ, օրինակ՝ Ռախաբը, Հռութը, Հայելն ու գաբաոնացիները, որոշեցին իսրայելացիների կողմը բռնել, քանի որ գիտեին, որ Աստված նրանց հետ է։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 29

Եհովան ընտրում է Հեսուին

Աստված Հեսուին այնպիսի հրահանգներ տվեց, որոնք կարող են օգտակար լինել նաև մեզ համար։

ԴԱՍ 30

Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Երիքովի պարիսպները հիմնահատակ փուլ եկան։ Սակայն Ռախաբի տունը չքանդվեց, թեև այն պարսպի մեջ էր։

ԴԱՍ 31

Հեսուն և գաբաոնացիները

Հեսուն աղոթեց Աստծուն՝ ասելով. «Արեգա՛կ, կա՛նգ առ»։ Արդյոք Աստված պատասխանե՞ց նրա աղոթքին։

ԴԱՍ 32

Նոր առաջնորդ և երկու խիզախ կանայք

Հեսուի մահից հետո իսրայելացիները սկսեցին կուռքեր պաշտել։ Ժողովրդի կյանքը շատ ծանր էր։ Բայց նրան օգնության եկան դատավոր Բարակը, մարգարեուհի Դեբորան և Հայելը։

ԴԱՍ 33

Հռութ և Նոեմի

Երկու կանայք, որոնց ամուսինները մահացել էին, վերադարձան Իսրայել։ Այդ կանանցից մեկը՝ Հռութը, գնաց աշխատելու արտերում, որտեղ նրան նկատեց Բոոսը։

ԴԱՍ 34

Գեդեոնը հաղթում է մադիանացիներին

Երբ մադիանացիները անտանելի դարձրին իսրայելացիների կյանքը, ժողովուրդը օգնության համար դիմեց Եհովային։ Ինչպե՞ս Գեդեոնի փոքր զորքը հաղթեց թշնամու 135 000-անոց զորքին։

ԴԱՍ 35

Աննան աղոթում է, որ որդի ունենա

Եղկանան Աննային, Փենանային և ընտանիքին տարավ Սելով, որ խորանում երկրպագեն Եհովայի առաջ։ Այնտեղ Աննան աղոթեց, որ որդի ունենա։ Մեկ տարի անց ծնվեց Սամուելը։

ԴԱՍ 36

Հեփթայեի խոստումը

Ի՞նչ խոստացավ Հեփթայեն և ինչո՞ւ։ Ի՞նչ ասաց Հեփթայեի աղջիկը, երբ իմացավ հոր խոստման մասին։

ԴԱՍ 37

Եհովան խոսում է Սամուելի հետ

Հեղի քահանայապետը ուներ երկու որդի, որոնք քահանա էին ծառայում խորանում։ Բայց նրանք Եհովային չէին հնազանդվում։ Փոքրիկ Սամուելը տարբերվում էր նրանցից, ու Եհովան խոսեց նրա հետ։

ԴԱՍ 38

Եհովան զորացնում է Սամսոնին

Աստված Սամսոնին զորավոր դարձրեց, որ նա կռվի փղշտացիների դեմ։ Սակայն երբ Սամսոնը սխալ որոշում կայացրեց, փղշտացիները բռնեցին նրան։