Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

9-րդ բաժնի ներածություն

9-րդ բաժնի ներածություն

Այս բաժնում կծանոթանանք այնպիսի երիտասարդների, մարգարեների և թագավորների հետ, որոնք ակնառու հավատ են դրսևորել Եհովայի հանդեպ։ Ասորիքում իսրայելացի փոքրիկ աղջիկը հավատ դրսևորեց այն բանի հանդեպ, որ Եհովայի մարգարեն կբուժի Նեեմանին։ Եղիսե մարգարեն լիովին վստահեց Եհովային՝ համոզված լինելով, որ նա կպաշտպանի իրեն թշնամու զորքից։ Հովիադա քահանայապետը վտանգի ենթարկեց իր կյանքը, որ պաշտպանի փոքրիկ Հովասին իր չար տատիկից՝ Գոթողիայից։ Եզեկիա թագավորը ապավինեց Եհովային՝ համոզված լինելով, որ նա կփրկի Երուսաղեմը, և չվախեցավ Ասորեստանի սպառնալիքից։ Հովսիա թագավորը երկրից վերացրեց կռապաշտությունը, վերանորոգեց տաճարը և վերականգնեց ճշմարիտ երկրպագությունը։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 51

Զորագլուխը և փոքրիկ աղջիկը

Իսրայելացի փոքրիկ աղջիկը պատմում է իր տիրուհուն Եհովայի մեծ զորության մասին։ Արդյունքում՝ հրաշք է լինում։

ԴԱՍ 52

Եհովայի հրե զորքը

Եղիսեի ծառան համոզվում է, որ իրենց հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները։

ԴԱՍ 53

Հովիադայի քաջությունը

Հավատարիմ քահանան դուրս է գալիս չար թագուհու դեմ։

ԴԱՍ 54

Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ

Ինչպե՞ս եղավ, որ մի մեծ ձուկ կուլ տվեց Աստծու մարգարեներից մեկին։ Ինչպե՞ս նա դուրս եկավ ձկան փորից։ Եհովան ի՞նչ սովորեցրեց նրան։

ԴԱՍ 55

Եհովայի հրեշտակը պաշտպանում է Եզեկիային

Հուդայի թշնամիներն ասում են, թե Եհովան չի պաշտպանի իր ժողովրդին, բայց նրանք սխալվում են։

ԴԱՍ 56

Հովսիան սիրում է Աստծու Օրենքը

Հովսիան ութ տարեկան է, երբ թագավոր է դառնում։ Նա օգնում է ժողովրդին, որ Եհովային երկրպագի։