Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

10-րդ բաժնի ներածություն

10-րդ բաժնի ներածություն

Եհովան Թագավոր է և իշխում է ամեն ինչի վրա։ Ամեն բան նրա հսկողության տակ է, և այդպես էլ կշարունակվի լինել։ Եհովան փրկեց Երեմիային մահվան փոսից։ Նա փրկեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին կրակե հնոցից, իսկ Դանիելին՝ առյուծների երախից։ Եհովան պաշտպանեց Եսթերին, որպեսզի նա փրկի իր ժողովրդին։ Աստված թույլ չի տա, որ չարությունը հավիտյան լինի։ Հսկա արձանի և վիթխարի ծառի հետ կապված մարգարեությունները երաշխիքն են այն բանի, որ Եհովայի Թագավորությունը շուտով կվերացնի ողջ չարիքը և կհաստատվի երկրի վրա։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 57

Եհովան Երեմիային ուղարկում է քարոզելու

Այս պատանի մարգարեի ասածները շատ բարկացրին Հուդայի երեցներին։

ԴԱՍ 58

Երուսաղեմը կործանվում է

Քանի որ Հուդայի ժողովուրդը շարունակում է կեղծ աստվածների ծառայել, Եհովան լքում է նրան։

ԴԱՍ 59

Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային

Պատանի եբրայեցիները վճռել են հավատարիմ մնալ Եհովային անգամ Բաբելոնի արքունիքում։

ԴԱՍ 60

Թագավորություն, որը մնալու է հավիտյան

Դանիելը բացատրում է Նաբուգոդոնոսորի տեսած տարօրինակ երազի նշանակությունը։

ԴԱՍ 61

Նրանք չեն խոնարհվում արձանի առաջ

Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը չեն երկրպագում Բաբելոնի թագավորի կանգնեցրած ոսկե արձանին։

ԴԱՍ 62

Թագավորություն, որը նման է մեծ ծառի

Նաբուգոդոնոսորը իր իսկ ապագայի մասին երազ է տեսնում։

ԴԱՍ 63

Ձեռքը գրում է պատին

Ե՞րբ է հայտնվում խորհրդավոր գրությունը, և ի՞նչ է այն նշանակում։

ԴԱՍ 64

Դանիելին գցում են առյուծների գուբը

Ամեն օր աղոթիր Եհովային, ինչպես որ Դանիելն էր անում։

ԴԱՍ 65

Եսթերը փրկում է իր ժողովրդին

Թեև Եսթերը օտարազգի էր և որբ, սակայն թագուհի դարձավ։

ԴԱՍ 66

Եզրասը սովորեցնում է Աստծու Օրենքը

Եզրասին լսելուց հետո իսրայելացիները հատուկ խոստում են տալիս Աստծուն։

ԴԱՍ 67

Երուսաղեմի պարիսպը

Նեեմիան իմացավ, որ իր թշնամիները ծրագրել են հարձակում գործել։ Ինչո՞ւ նա չվախեցավ։