Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

12-րդ բաժնի ներածություն

12-րդ բաժնի ներածություն

Հիսուսը մարդկանց սովորեցնում էր երկնքի Թագավորության մասին։ Նա նաև սովորեցնում էր նրանց աղոթել, որ սրբացվի Աստծու անունը, որ գա նրա Թագավորությունը, և որ նրա կամքը լինի երկրի վրա։ Եթե ծնող ես, բացատրիր երեխայիդ, թե այս աղոթքը ինչ նշանակություն ունի մեզ համար։ Հիսուսը թույլ չտվեց Սատանային կոտրել իր նվիրվածությունը։ Նա ընտրեց իր առաքյալներին, որ լինեին Թագավորության առաջին անդամները և կարևոր դեր ունենային դրա մեջ։ Երեխայիդ ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե որքան նախանձախնդիր էր Հիսուսը ճշմարիտ երկրպագության հանդեպ։ Քանի որ Հիսուսն ուզում էր օգնել ուրիշներին, նա բուժում էր հիվանդներին, կերակրում էր քաղցածներին և նույնիսկ հարություն էր տալիս մահացածներին։ Այս հրաշքները գործելով՝ նա ցույց էր տալիս, թե ինչ է Աստծու Թագավորությունը անելու մարդկության համար։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 74

Հիսուսը դառնում է Մեսիա

Ի՞նչ նկատի ունի Հովհաննեսը, երբ ասում է, որ Հիսուսը Աստծու Գառն է։

ԴԱՍ 75

Սատանան փորձում է Հիսուսին

Սատանան երեք անգամ փորձում է Հիսուսին։ Ինչպե՞ս է նա փորձում Հիսուսին։ Ինչպե՞ս է Հիսուսը պատասխանում։

ԴԱՍ 76

Հիսուսը մաքրում է տաճարը

Ինչո՞ւ է Հիսուսը կենդանիներին քշում տաճարից և շուռ տալիս դրամափոխների սեղանները։

ԴԱՍ 77

Ջրհորի մոտ եկած կինը

Հակոբի ջրհորի մոտ եկած սամարացի կինը զարմանում է, երբ Հիսուսը սկսում է խոսել իր հետ։ Ինչո՞ւ։ Հիսուսն ի՞նչ է հայտնում նրան, որ մինչ այդ ոչ ոքի չի հայտնել։

ԴԱՍ 78

Հիսուսը քարոզում է Թագավորության մասին լուրը

Հիսուսը իր աշակերտներից ոմանց հրավիրում է «մարդկանց որսորդներ» դառնալ։ Ավելի ուշ նա ուսուցանում է իր հետևորդներից 70-ին, որ քարոզեն բարի լուրը։

ԴԱՍ 79

Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում

Ուր էլ որ Հիսուսը գնում է, հիվանդ մարդիկ օգնության համար նրա մոտ են գալիս, և Հիսուսը բուժում է նրանց։ Նա նույնիսկ հարություն է տալիս մի փոքրիկ աղջկա։

ԴԱՍ 80

Հիսուսը ընտրում է տասներկու առաքյալներին

Ինչո՞ւ է նա ընտրում առաքյալներին։ Հիշո՞ւմ ես նրանց անունները։

ԴԱՍ 81

Լեռան քարոզը

Հիսուսը արժեքավոր բաներ է սովորեցնում հավաքված բազմությանը։

ԴԱՍ 82

Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում է՝ ինչպես աղոթել

Հիսուսը իր աշակերտներին ասում է, որ ինչի՞ մասին շարունակեն խնդրել։

ԴԱՍ 83

Հիսուսը կերակրում է հազարավոր մարդկանց

Այս հրաշքից ի՞նչ ենք սովորում Հիսուսի ու Եհովայի մասին։

ԴԱՍ 84

Հիսուսը քայլում է ջրի վրայով

Պատկերացնո՞ւմ ես, թե առաքյալները ինչ են զգում, երբ տեսնում են այս հրաշքը։

ԴԱՍ 85

Հիսուսը բուժում է շաբաթ օրը

Ինչո՞ւ բոլորին չէ, որ դուր եկավ այն, ինչ նա արեց։

ԴԱՍ 86

Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին

Երբ Հիսուսը տեսնում է, որ Մարիամը լաց է լինում, նա նույնպես սկսում է լաց լինել։ Սակայն նրանց արցունքները շուտով ուրախության արցունքների են վերածվում։