Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

14-րդ բաժնի ներածություն

14-րդ բաժնի ներածություն

Վաղ քրիստոնյաները Թագավորության մասին բարի լուրը հասցրին մինչև երկրի ամենահեռավոր վայրերը։ Հիսուսը նրանց առաջնորդություն տվեց, թե որտեղ քարոզեն, և հրաշքով հնարավորություն տվեց, որ մարդկանց քարոզեն իրենց մայրենի լեզուներով։ Եհովան նրանց քաջություն և զորություն տվեց, որ դիմանան կատաղի հալածանքներին։

Հիսուսը Հովհաննես առաքյալին մի տեսիլք ցույց տվեց, որում վերջինս տեսավ Եհովայի փառքը։ Մեկ ուրիշ տեսիլքում Հովհաննեսը տեսավ, որ երկնքի Թագավորությունը հաղթանակ է տանում Սատանայի դեմ պատերազմում և վերջ է դնում նրա իշխանությանը։ Հովհաննեսը տեսավ որպես Թագավոր իշխող Հիսուսին և նրա 144 000 իշխանակիցներին։ Նա նաև տեսավ, որ ամբողջ երկիրը դրախտ է դարձել, և բոլոր մարդիկ երկրպագում են Եհովային միասնականորեն ու խաղաղ պայմաններում։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 94

Աշակերտները սուրբ ոգի են ստանում

Ի՞նչ զարմանալի ունակություն է տալիս նրանց սուրբ ոգին։

ԴԱՍ 95

Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց

Հիսուսին սպանած կրոնական առաջնորդները այժմ փորձում են լռեցնել նրա աշակերտներին։ Բայց նրանք չեն կարողանում դա անել։

ԴԱՍ 96

Հիսուսը ընտրում է Սողոսին

Սողոսը քրիստոնյաների կատաղի թշնամին է, բայց շուտով ամեն բան կփոխվի։

ԴԱՍ 97

Կոռնելիոսը սուրբ ոգի է ստանում

Աստված Պետրոսին ինչո՞ւ է ուղարկում այս մարդու տուն, որը հրեա չէ։

ԴԱՍ 98

Քրիստոնեությունը տարածվում է շատ երկրներում

Պողոս առաքյալը և նրա ընկերակիցները սկսում են քարոզել հեռավոր երկրներում։

ԴԱՍ 99

Բանտապահը իմանում է ճշմարտությունը

Ինչո՞ւ են Պողոսին ու Շիղային բանտ գցում։ Ինչպե՞ս է բանտապահը իմանում ճշմարտությունը։

ԴԱՍ 100

Պողոս և Տիմոթեոս

Այդ երկու մարդիկ, լինելով ընկերներ և ծառայակիցներ, երկար տարիներ համագործակցեցին իրար հետ։

ԴԱՍ 101

Պողոսին ուղարկում են Հռոմ

Ճանապարհը լի է վտանգներով, բայց ոչ մի դժվարություն չի կարող կանգնեցնել առաքյալին։

ԴԱՍ 102

Հովհաննեսին տրված հայտնությունը

Հիսուսը նրան մի քանի տեսիլք է ցույց տալիս ապագայի մասին։

ԴԱՍ 103

«Թող գա քո թագավորությունը»

Հովհաննեսին տրված հայտնությունը ցույց է տալիս, թե ինչպես է Աստծու Թագավորությունը փոխելու կյանքը երկրի վրա։