Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 3

Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

(Առակներ 14։26)

  1. 1. Ո՛վ Եհովա Հայր, մեր Զորությո՛ւն,

    Աղբյո՛ւր չքնաղ հույսի...

    Այն սրտում վառվող կրակ է,

    Խարիսխ է հուսալի։

    Բայց կյանքի հոգսերն են մեզ ճնշում,

    Փոթորկի պես հարվածում,

    Մեր հույսի պայծառ ճրագը

    Իսպառ մարել փորձում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու՝ մեր Վեմ, դու՝ մեր Հույս,

    Դու՝ մեր Ապավեն,

    Օգնիր, երբ տկար ենք՝ չընկնենք,

    Համարձակ ու վստահ

    Խոսքդ սերմանենք,

    Ամբողջ մեր սրտով քեզ կառչենք։

  2. 2. Ո՛վ Եհովա, Հայրն ես գթության,

    Մեր սիրտն ես ջերմացրել

    Եվ դժվար պահին սփոփել ես,

    Ոգիդ ես մեզ տվել։

    Զորացնում են այս մտքերը մեզ

    Ու կրակ վառում սրտում։

    Քաջությամբ լցված՝ տոկում ենք,

    Անունը քո հայտնում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու՝ մեր Վեմ, դու՝ մեր Հույս,

    Դու՝ մեր Ապավեն,

    Օգնիր, երբ տկար ենք՝ չընկնենք,

    Համարձակ ու վստահ

    Խոսքդ սերմանենք,

    Ամբողջ մեր սրտով քեզ կառչենք։