ԵՐԳ 9
Եհովան մեր Թագավորն է
-
1. Ցնծա, գովիր Յահի մեծ փառքը.
Մեզ երկինքն է պատմում, որ արդար է նա։
Արարչին գովերգիր ցնծալի երգերով,
Հռչակիր գործերը դու նրա։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող երկինքը ցնծա, թող երկիրը հրճվի.
Տեր Եհովան Թագավորն է մեր։
Թող երկինքը ցնծա, թող երկիրը հրճվի.
Տեր Եհովան Թագավորն է մեր։
-
2. Աստծու անունը մեծարիր դու
Եվ հայտնիր ամենքին, որ փրկում է նա։
Գերիշխան մեր Արքան արժանի է պատվի.
Խոնարհվենք նրա գահի առաջ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող երկինքը ցնծա, թող երկիրը հրճվի.
Տեր Եհովան Թագավորն է մեր։
Թող երկինքը ցնծա, թող երկիրը հրճվի.
Տեր Եհովան Թագավորն է մեր։
-
3. Օծյալ Արքան հիմա իշխում է.
Թագադրել է Բարձրյալն իր անգին Որդուն։
Թող մնան ամոթով
Աստվածներն աշխարհի.
Մենք պաշտում ենք ճշմարիտ Աստծուն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող երկինքը ցնծա, թող երկիրը հրճվի.
Տեր Եհովան Թագավորն է մեր։
Թող երկինքը ցնծա, թող երկիրը հրճվի.
Տեր Եհովան Թագավորն է մեր։
(Տես նաև 1 Տար. 16։9; Սաղ. 68։20; 97։6, 7)