Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 15

Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին

Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին

(Եբրայեցիներ 1։6)

  1. 1. Գո՛վք Առաջնեկին Հոր.

    Օծվել է որպես Արքա։

    Արդար է գավազանը.

    Ազգերը պիտի ցնծան։

    Անունն Աստծու սիրում է.

    Պիտի այն սրբացնի

    Եվ գերիշխանությունը

    Պիտի արդարացնի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Գո՛վք Առաջնեկին Հոր՝

    Որդուն՝ Օծյալին Աստծու։

    Սիոն լեռան վրա է.

    Իշխում է նա երկնքում։

  2. 2. Գո՛վք Առաջնեկին Հոր.

    Դարձավ մեզ համար փրկանք։

    Մեղքերը մեր ներվում են,

    Տալիս է Աստված մեզ կյանք։

    Շուտով մեծ հարսանիքն է

    Գառան ու իր հարսի։

    Յահի իշխանությունը

    Արդար է՝ կփաստվի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Գո՛վք Առաջնեկին Հոր՝

    Որդուն՝ Օծյալին Աստծու։

    Սիոն լեռան վրա է.

    Իշխում է նա երկնքում։