ԵՐԳ 25
Հատուկ սեփականություն
-
1. Նոր ստեղծագործություն է
Աստված արարել սիրով։
Որդիներն են. գնվել են
Եվ օծվել սուրբ ոգով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քո ազգը՝ ընտրյալը,
Վեհ անունն է քո պատվում։
Սիրում են, պաշտում քեզ,
Քո փառքն ամենուր սրտանց պատմում։
-
2. Ցեղ են ընտրյալ, սուրբ ազգ են։
Խոսքերն են Աստծու սերտել։
Սքանչելի իր լույսի մեջ
Խավարից է կանչել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քո ազգը՝ ընտրյալը,
Վեհ անունն է քո պատվում։
Սիրում են, պաշտում քեզ,
Քո փառքն ամենուր սրտանց պատմում։
-
3. Մյուս գառներին բերել են
Հոր մոտ ու հանձնել նրան։
Հետևում են Գառանը,
Ուր էլ որ նա գնա։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քո ազգը՝ ընտրյալը,
Վեհ անունն է քո պատվում։
Սիրում են, պաշտում քեզ,
Քո փառքն ամենուր սրտանց պատմում։
(Տես նաև Ես. 43։20բ, 21; Մաղ. 3։17; Կող. 1։13)