Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 33

Քո բեռը Եհովայի վրա գցիր

Քո բեռը Եհովայի վրա գցիր

(Սաղմոս 55)

  1. 1. Ինձ ականջ դիր, ո՛վ Եհովա,

    Իմ աղոթքը, Տե՛ր, լսիր։

    Տես՝ ի՜նչ տագնապած է սիրտս.

    Տուր ինձ քաջ, անվախ ոգի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Բեռդ Հոր վրա գցիր դու.

    Միշտ նեցուկ կլինի, կօգնի քեզ։

    Նա կառնի քեզ իր թևի տակ

    Նվիրված, սիրող հոր պես։

  2. 2. Աղավնու թևեր չունեմ ես,

    Որ թռչեմ ու հեռանամ,

    Թաքնվեմ նենգ մարդկանցից ես

    Ու գտնեմ լավ ապաստան։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Բեռդ Հոր վրա գցիր դու.

    Միշտ նեցուկ կլինի, կօգնի քեզ։

    Նա կառնի քեզ իր թևի տակ

    Նվիրված, սիրող հոր պես։

  3. 3. Կարեկցանքդ, ո՛վ Եհովա,

    Միտքն է իմ անդորր բերում։

    Դու կօգնես՝ տանեմ իմ բեռը.

    Սերն է քո ինձ ամոքում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Բեռդ Հոր վրա գցիր դու.

    Միշտ նեցուկ կլինի, կօգնի քեզ։

    Նա կառնի քեզ իր թևի տակ

    Նվիրված, սիրող հոր պես։

(Տես նաև Սաղ. 22։5; 31։1–24)