ԵՐԳ 39
Լավ անուն ստեղծենք Աստծու մոտ
-
1. Ամբողջ կյանքում թող մենք լավ անուն ստեղծենք,
Լսենք մեր Հորը, նրա Խոսքով ապրենք։
Եթե միշտ ջանք թափենք, արդար ու ճիշտ վարվենք,
Յահի ջերմ սիրտը կուրախացնենք։
-
2. Աշխարհն ուզում է՝ լինենք ընկեր նրան,
Ու մեզ ճնշում է՝ ձգտենք փառքի, կոչման։
Ունայն ձգտում է դա. աշխարհն անցնում է չար։
Իսկ մենք ապրում ենք Աստծու համար։
-
3. Յահի սրտում թող անունը մեր լինի։
Մեր մեծ բաղձանքն է, որ նա մեզ միշտ հիշի։
Նրան ամուր կառչենք, ճշմարտությամբ քայլենք,
Բարի անունը մեր պահպանենք։
(Տես նաև Ծննդ. 11։4; Առակ. 22։1; Մաղ. 3։16; Հայտն. 20։15)