ԵՐԳ 40
Ո՞ւմ ենք պատկանում
-
1. Դու ո՞ւմ ես պատկանում
Եվ ո՞ւմ ես հնազանդվում։
Ասա՝ ում ես ծառայում սրտանց
Եվ որ տիրոջն ես նվիրված։
Պաշտել երկու աստծու
Երբեք չես կարող, հիշի՛ր։
Թե դու ում ընտրես և ում նվիրվես,
Քո սիրտը թող որոշի։
-
2. Դու ո՞ւմ ես պատկանում
Եվ ո՞ւմ ես հնազանդվում՝
Մեկին, որը կե՞ղծ է, թե՞ մյուսին,
Ով ճշմարիտ է՝ ո՞ր մեկին։
Արդյո՞ք այս աշխարհի
Կայսրին սիրտդ կընծայես,
Թե՞ դու կպաշտես Աստծուն մշտապես
Եվ կամքը կկատարես։
-
3. Ես ո՞ւմ եմ պատկանում.
Յահի՛ն եմ հնազանդվում։
Նրան ցնծությամբ կծառայեմ
Եվ խոստումներս կպահեմ։
Գնվել եմ թանկ գնով.
Իմ Հորը ես կպաշտեմ։
Ամեն մի վայրկյան կտամ ես նրան,
Անունը միշտ կպատվեմ։
(Տես նաև Հեսու 24։15; Սաղ. 116։14, 18; 2 Տիմոթ. 2։19)