Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 41

Խնդրում եմ, աղոթքս լսիր

Խնդրում եմ, աղոթքս լսիր

(Սաղմոս 54)

  1. 1. Երգս լսիր, Հա՛յր գորովալից,

    Ո՛վ իմ Աստված, Վե՛մ հավիտենից։

    Անզուգական անունդ հայտնիր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հա՛յր իմ, Եհո՛վա, ձայնս լսիր։

  2. 2. Երախտապարտ եմ, Հա՛յր գթասիրտ.

    Ցույց ես տվել ճամփան անբասիր։

    Դու՝ իմ Հովիվ՝ բարի, սիրալիր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հա՛յր իմ, Եհո՛վա, ձայնս լսիր։

  3. 3. Առաջնորդվեմ թող քո Սուրբ Խոսքով։

    Տե՛ր, ինձ օգնիր՝ քայլեմ քո լույսով։

    Ուժ տուր՝ չընկնեմ ճահիճը հոգսի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հա՛յր իմ, Եհո՛վա, ձայնս լսիր։