ԵՐԳ 45
Սրտիս խորհրդածությունը
-
1. Այն, ինչ խորհում է սիրտը իմ,
Թող քեզ, Եհո՛վա, հաճեցնի։
Մտքերն իմ թող առաջնորդեն
Եվ ամրացնեն ինձ քո ճամփին։
Երբ հոգսը միտքը իմ ճնշի,
Անքուն գիշեր ես անցկացնեմ,
Հա՛յր, քո մասին ես կխորհեմ
Ու կսփոփվեմ Խոսքով քո, Վե՛մ։
-
2. Այն, ինչ մաքուր է, ճշմարիտ,
Արդար է և առաքինի,
Թող ինձ բերի խաղաղություն,
Մղի խոսել, գործել բարին։
Ի՜նչ թանկ ու քաղցր են ինձ համար
Մտքերդ՝ խոր ու անհամար։
Դրանք իմ միտքն են կլանել.
Ճրագ են քո խոսքերն՝ անմար։
(Տես նաև Սաղ. 49։3; 63։6; 139։17, 23; Փիլիպ. 4։7, 8; 1 Տիմոթ. 4։15)