ԵՐԳ 49
Ուրախացնենք Եհովայի սիրտը
-
1. Եհո՛վա, քեզ ենք խոստացել
Սրտանց քո կամքը կատարել։
Օգնիր, որ իմաստուն լինենք
Եվ սիրտը քո ուրախացնենք։
-
2. Ծառադ՝ տնտեսը իմաստուն,
Քո փառքն ու Խոսքն է հռչակում։
Սնում է ճիշտ ժամանակին,
Օգնում՝ տանենք լուրն ամենքին։
-
3. Խնդրում ենք, տուր մեզ քո ոգին՝
Քայլենք ճամփով հավերժ կյանքի,
Խոսքով, գործով քեզ փառք բերենք,
Սիրող քո սիրտն ուրախացնենք։
(Տես նաև Մատթ. 24։45–47; Ղուկ. 11։13; 22։42)