Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 55

Նրանցից մի՛ վախեցիր

Նրանցից մի՛ վախեցիր

(Մատթեոս 10։28)

  1. 1. Միշտ առա՛ջ, ո՛վ ժողովուրդ իմ,

    Ավետիսը քարոզիր,

    Թշնամուց մի՛ սարսափիր

    Ու սրտում քո վառ պահիր,

    Որ հիմա Որդիս իշխում է։

    Ցած գցեց նա թշնամուն։

    Ոսոխին չար կապելու է՝

    Բերելով ազատագրում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Իմ ծառա՛, մի՛ վախեցիր դու,

    Երբ ծաղրեն քեզ ու սպառնան։

    Քեզ ամեն օր պահելու եմ

    Իմ աչքի բիբի նման։

  2. 2. Թշնամին քո մեծ բանակ է.

    Վախեցնում է, անպատվում

    Կամ էլ քեզ շողոքորթում

    Ու ճամփից շեղել փորձում։

    Թող չնվաղի քո սիրտը.

    Դու մնա ինձ նվիրված։

    Ես քեզ միշտ պաշտպանելու եմ՝

    Ձեռքը քո ամուր բռնած։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Իմ ծառա՛, մի՛ վախեցիր դու,

    Երբ ծաղրեն քեզ ու սպառնան։

    Քեզ ամեն օր պահելու եմ

    Իմ աչքի բիբի նման։

  3. 3. Չկարծես, թե մոռացված ես.

    Քո վահանն եմ զորավոր։

    Թե կորցնես էլ կյանքը քո,

    Կջնջեմ մահն ի վերջո։

    Նրանցից մի՛ վախեցիր դու,

    Որ սպանում են զուտ մարմին։

    Չեն կարող հոգին սպանել քո.

    Միշտ եղիր հավատարիմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Իմ ծառա՛, մի՛ վախեցիր դու,

    Երբ ծաղրեն քեզ ու սպառնան։

    Քեզ ամեն օր պահելու եմ

    Իմ աչքի բիբի նման։