Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 56

Ճշմարտությունը քոնը դարձրու

Ճշմարտությունը քոնը դարձրու

(Առակներ 3։1, 2)

  1. 1. Ճամփան ճշմարիտ ամենից լավ ուղին է,

    Սակայն մարդ անձամբ է ընտրում այն։

    Յահին դու լսիր. խրատները անգին են։

    Սրտանց վստահիր դու նրան։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Քոնը դու դարձրու,

    Քեզ համար կենդանացրու

    Կենսաբեր, չքնաղ

    Ճշմարտությունը.

    Վայելիր ուրախություն։

  2. 2. Եթե ջանք թափես, նվիրես ժամանակդ,

    Աստծուն ծառայես ողջ սրտով քո,

    Ապա կլցնես երկնքի գանձանակդ,

    Կապրես հավիտյան ի վերջո։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Քոնը դու դարձրու,

    Քեզ համար կենդանացրու

    Կենսաբեր, չքնաղ

    Ճշմարտությունը.

    Վայելիր ուրախություն։

  3. 3. Աստծու համեմատ փոքր երեխաներ ենք.

    Մեր Հոր խորհուրդները լսում ենք։

    Նրա հետ քայլենք. լավագույն մեր Ընկերն է,

    Եվ առատորեն օրհնվենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Քոնը դու դարձրու,

    Քեզ համար կենդանացրու

    Կենսաբեր, չքնաղ

    Ճշմարտությունը.

    Վայելիր ուրախություն։