Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 59

Գովաբանի՛ր ինձ հետ Յահին

Գովաբանի՛ր ինձ հետ Յահին

(Սաղմոս 146։2)

  1. 1. Գովաբանի՛ր

    Ինձ հետ Յահին՝

    Կյանք, շունչ տվող մեր բարի Արարչին։

    Զօր ու գիշեր

    Փառաբանենք,

    Սերն ու անսպառ զորությունը գովենք

    Եվ սուրբ անունը նրա հռչակենք։

  2. 2. Գովաբանի՛ր

    Ինձ հետ Յահին.

    Նա զորացնում է, օգնում թույլերին։

    Երբ աղոթենք,

    Մեզ կլսի,

    Իր սուրբ ոգով զորավիգ կլինի։

    Թող մեծ անունը թնդա Բարձրյալի։

  3. 3. Գովաբանի՛ր

    Ինձ հետ Յահին.

    Մխիթարում է, սփոփում հեզերին։

    Կվերացնի

    Մեղքը շուտով

    Եվ կբուժի մեր սրտերը սիրով։

    Փառք տանք Յահին, գովերգենք զիլ ձայնով։