Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 64

Ուրախությամբ մասնակցենք հնձին

Ուրախությամբ մասնակցենք հնձին

(Մատթեոս 13։1–23)

  1. 1. Նայեք արտերին. սպիտակել են...

    Հնձի ժամանակն է այսօր։

    Օ՜, ի՜նչ մեծ պատիվ ու հրճվանք է

    Այս գործը անել կարևոր։

    Քրիստոսը՝ մեր մեծ օրինակը,

    Տալիս է առաջնորդություն։

    Հնձին մասնակցում ենք ամբողջ ուժով.

    Մեր սիրտն է երգում ու ցնծում։

  2. 2. Աստծուն ու մարդկանց մենք սիրում ենք.

    Քայլերն ենք մեր արագացնում։

    Անչափ հրատապ է մեր գործը,

    Քանզի ավարտին ենք հասնում։

    Հնձին մասնակցելը բերկրանք է,

    Պարգև է. միշտ գնահատենք։

    Հավատը կօգնի՝ այս գործում տոկանք

    Եվ կամքը մեր Հոր կատարենք։