Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 78

«Աստծու խոսքը սովորեցնենք»

«Աստծու խոսքը սովորեցնենք»

(Գործեր 18։11)

  1. 1. Ի՜նչ մեծ բերկրանք է Խոսքն Աստծու

    Խոնարհ սրտում ցանել։

    Ի՜նչ թանկ պարգև է, օրհնություն.

    Ջանանք այս գործն անել։

    Հիսուսն է օրինակը մեր.

    Կրթում էր միշտ սիրով։

    Թող մոտենան Յահին հեզերը.

    Օգնենք ամբողջ հոգով։

  2. 2. Մեր գործերով թող զարդարենք

    Հոր Խոսքը իմաստուն՝

    Մարդիկ տեսնեն՝ անկեղծ ենք մենք,

    Շողա վառ լույսն Աստծու։

    Սուրբ Գիրքն ինքներս լավ քննենք,

    Զինվենք նոր մտքերով

    Եվ տարածենք անգին գանձերը.

    Կրթենք մեծ եռանդով։

  3. 3. Եհովան պատրաստում է մեզ,

    Որ լույսն իր տանք մարդկանց։

    Նա մեզ կօգնի վստահ լինել.

    Միշտ աղոթենք սրտանց։

    Անչափ սիրում ենք Խոսքն Աստծու.

    Այն ջերմ է, գրավիչ։

    Թող նա, ով այժմ սովորում է,

    Դառնա լավ ուսուցիչ։